Օրվա լրահոսը
Արթուր Ալեքսանյանը մեկնել էր սեփական նախաձեռնությունով. Լեւոն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արթուր Ալեքսանյանն աշխարհի անցած տարվա առաջնությունից հետո երկարատեւ բուժում է անցել. «Այսօր նա լիարժեք ապաքինվել է վնասվածքներից, մասնակցում է մարզումներին, չի բողոքում վանսվածքներից եւ տրամադրված է շատ մարտական: Եվրոպական խաղերին մենք մասնակցելու ենք 60, 67, 77, 87 եւ
Փաշինյանը դանակ խաղացնողներին խոստացավ ասֆալտին պառկեցնել, պատերով տալ. «Եթե պլստան, վզներից կբռնենք»
«Ոստիկանությանը հատուկ հանձնարարված է՝ ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել, բանտում են հայտնվելու: Որեւէ մեկը չփորձի ՀՀ-ում դանակ կամ զենք խաղացնել»,-ասաց վարչապետը
Մայր Աթոռ. Առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր դարձնելը հետքայլ է. Aysor.am
Տարակուսանքով տեղեկացանք առաջիկա Մեռելոցը աշխատանքային օր նկատելու որոշման մասին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Մեռելոցները կարևոր են հարգանքի տուրք մատուցելու մեր ննջեցյալներին, նաև անհրաժեշտ են իբրև մշակույթ, որով դարերով ապրել է մեր ժողովուրդը։ Հայոց Եկեղեցին ունի տաղավար տոներին հաջորդող հինգ Մեռելոց օր, որոնցից երեքը՝ Սուրբ Ծնունդինը,
Ստյոպա Սաֆարյանը՝ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի մասին. «Դժվար է միլիոնների սերը վաստակել, միլիոնների առջեւ պատասխանատու լինել
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Միասնություն» դաշինքին նվիրված միջոցառման ժամանակ ասաց, որ նախանձում է այն մարդկանց, որոնք հնարավորություն են ունեցել ավելի շատ շփվել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի հետ: Նա «փակագծեր» բացեց, թե ինչ առնչություն է ունեցել նրանց հետ: Հիշեց, որ երբ ավարտում էր Կառավարման ակադեմիան, իր դիպլոմային աշխատանքը «սեւ» գրախոսության համար ուղարկվել էր Պաշտպանության նախարարություն ու
Պիտեշտի համալսարանում կայացել է «Էրազմուս+ միջազգային շաբաթվա» բացումը
Ապրիլի 15-ին Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+ միջազգային շաբաթվա» բացման արարողությունը, որին մասնակցում էին Եգիպտոսից, Ալբանիայից և Հայաստանից ժամանած դասախոսներ։ Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից հանդիպմանը ներկա էին Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Մարիա Եղիազարյանը, նույն ամբիոնի դասախոս Հասմիկ Գալուստյանը, Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Հասմիկ Գրիգորյանը։ Պիտեշտի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր
«Ի՞նչ է պատահել, չեմ հասկանում այս նյարդային մթնոլորտը». Փաշինյանը՝ «սուպերվարչապետության» մասին
Իշխանությունը որեւէ մեկին հետապնդո՞ւմ է, որեւէ մեկի օդերը փակո՞ւմ է: ԱԺ-ն հսկայական լիազորություններ ունի, որի տասը տոկոսից է միայն օգտվում
ՀԺԿ փոխնախագահ. «Մինչեւ չբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, մեր երկիրը ապագա չի ունենա»
ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը կայացած՝ «Միասնություն» դաշինքի քսանամյակին նվիրված միջոցառման ժամանակ հիշեց, թե ինչպես է ձեւավորվել «Միասնություն» դաշինքը: «Սկզբնական շրջանում այն միանշանակ չէր ընկալվում: Երկու մեծ անհատներ՝ գնահատելով երկրի եւ ժողովրդի իրավիճակը՝ եկան այն համոզման, որ երկրում միասնություն է պետք: Ու նախաձեռնեցին «Միասնություն» դաշինքի ստեղծումը՝ Հայաստանի Ժողովրբութդական կուսակցությունը՝ ի դեմս Կարեն
Հայ-իրանական երկաթգծի նախագծային փաստաթուղթ չկա՞. մեկնաբանում է նախարարը
Հակոբ Արշակյանը չի տեսել որեւէ փաստաթուղթ երկաթուղու կառուցման ուսումնասիրության մասին
ԵԱՀԿ հերթական բրիֆինգը` Տավուշի մարզպետարանում
Այսօր՝ ապրիլի 17-ին, Տավուշի մարզպետարանում կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Օգնեն Յովիչը: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը: Տավուշի մարզպետարան
Արամ Սարգսյան. «Ես ժամանակին չունեի Դեմիրճյանի անցած ուղին, Վազգենի խոսքի ծանրությունը, ծանոթ չէի քաղաքական խարդավանքներին». (Ֆոտոշարք)
ԱԺ պատգամավոր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որ ներկա էր «Միասնություն» դաշինքի քսանամյակին նվիրված «Վերածննդի համոզմունքով» խորագրով ցուցահանդեսին, ասաց. «Շատ-շատ մեծ մարդ էր Կարեն Դեմիրճյանը…եւ շատ-շատ մեծ քաղաքական գործիչ, ժամանակները դեռ գնահատելու են: Մենք պատմության ընթացքում բազմաթիվ արժանավոր հայորդիներ ենք ունեցել, որոնց ներդրումը խորհրդային տարիներին էլի շատ մեծ է եղել. Բայց մեր ժողովուրդն ամենից շատ
Թուրքերն Իգդիրում քննարկում են «Մեծամորի ատոմակայանի վտանգավորությունը». Ermenihaber.am
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը Իգդիր քաղաքում կազմակերպել է աշխատաժողով Մեծամորի ատոմակայանի թեմայով: Քննարկումն ընթանում է «Մեծամորի ատոմակայանի հետ կապված բացասական զարգացումների դեպքում իրականացվելիք գործողությունների ծրագրի» շուրջ: Եռօրյա ժողովի ընթացքում նախատեսվում է կազմել գործողությունների ամբողջական պլան, որը պիտի գործի դրվի հայկական ատոմակայանի հնարավոր վթարի դեպքում: Թուրքական կողմը բազմիցս հայտարարություններ է անում Մեծամորի ատոմակայանի
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում շարունակվելու են աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ հետ. Բակո Սահակյան
Խորհրդարանի հերթական նիստում լսել են ԱՀ նախագահի հաղորդումը
Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է աշխատանքները թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ: Հետևողական միջոցառումների արդյունքում կանխվել են թմրանյութերի տեղափոխման մի շարք փորձեր։ Մասնավորապես, վերջին օրերին բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության 10 դեպք: Արդյունքում՝ հայտնաբերվել են մոտ 40 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և մեկ գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Իրականացված բացահայտումների շրջանակում հայտնաբերվել են «Տրամադոլ»
Նախարարը Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի շինաշխատանքի մասին. «Անկախ նրանից՝ նախկին կամ ներկա պաշտոնյա է տերը, մենք վերահսկում ենք»
Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի շինաշխատանքներն ամբողջությամբ նորից են սկսել
Ռիմա Դեմիրճյան. «Մի՞թե անկախ, գրեթե միանձնյա ղեկավարող Վազգենի համար հե՞շտ էր խնդրել Կարեն Սերոբիչին»
Կարեն Դեմիրճյանի տիկին Ռիմա Դեմիրճյանը Կարեն Դեմիրճյանի թանգարանում ապրիլի 17-ին բացված «Վերածննդի համոզմունքով» խորագրով ցուցահանդեսի ժամանակ իր ելույթը սկսեց ամուսնու խոսքերով. «Զարմանալի է մեր ժողովուրդը՝ իր պատմությունն այնքան սիրող եւ պատմությունից դասեր չքաղող… Իրոք այդպես է, ես չեմ հանդիպել այլ ազգի որեւէ ներկայացուցչի, որն այդքան իմանա իր երկրի պատմությունը, հպարտանա, սիրի…Բոլոր հայերն այդպես են, դժբախտաբար
«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների քանակը գուցե կրճատվի, բայց 1000-ավոր կրճատումների մասին չէ խոսքը». փոխվարչապետ
Իմ տեղեկություններով՝ Շիրակի մարզում միայն ընկերությունն ունի 450 աշխատող, որոնցից 120-ն ապրիլի 19-ին կրճատման մասին ծանուցում են ստանալու
Վիտալի Բալասանյանը պատրա՞ստ է իր անձնագիրը վայր դնել. այդ անհեթեթությունն ասում է մարդ, որ ՀՀ անձնագրով է ճամփորդում. Գարեգին Չուգասզյան
«Դավիթ Շահնազարյանի ամբողջ կենսագրությունը, թե ինչպես է ընդդիմադիր արևմտամետ գործչից անցում կատարում պրոռուսական գործչի, շատ լավ երևաց նախընտրական շրջանում: Ես իր բարոյական նկարագիրը չեմ ուզում մեկ անգամ ևս տալ»,- Aravot.am-ի հիշեցմանը՝ Դավիթ Շահնազարյանը բավականին կոշտ արտահայտվեց «Սասնա ծռեր» կուսակցության՝ ծրագրերի և սկզբունքների մասին, մասնավորապես դեպի Արցախ ավտոերթն անվանեց թիկունքից հարված Արցախին, այսպես պատասխանեց «Սասնա ծռեր»
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ՝ «Յոթի գործի» մասին
Ներկայացնում ենք յոթի գործով դատական ակտից մի հատված, թե ինչի հիման վրա են դատախազները 2009թ․ մարտի 31-ի որոշմամբ 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել․ գնահատեք ինքներդ. «․..-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ
«Փայտ ենք վառում, գազ էլ չկա ու պատկերացրեք չեմպիոն ենք տալիս»․ Սամվել Բալասանյան
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հյուրընկալել էր ծանրամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանին, փոխչեմպիոն Սամվել Գասպարյանին ու նրանց մարզիչներին։ Գյումրու քաղաքապետը «Նարեկ» նվիրեց չեմպիոններին՝ իր երախտագիտությունը հայտնելով նրանց՝ քաղաքի պատիվն այսքան բարձր պահելու, Հայոց եռագույնը ծածանելու համար։ «Նարեկը» պահապան կլինի ձեզ»,-ասաց քաղաքապետը։ «Առաջինը հանելը շատ կարևոր է, ես որ էդքան «պերեժիվատ» էի անում, պատկերացնում եք,
«ՀՀ-ի եւ Արցախի միջեւ «ռոումինգ»-ի սակագինը 6 անգամ իջել է, բայց քննարկումները շարունակվում են». նախարար
«Ռոումինգ»-ի սակագնի պայմանավորվածությունը ձեռք է բերվում երկու օպերատորների միջեւ, այսինքն՝ Արցախում ծառայություններ մատուցողի եւ հայաստանյան օպերատորների միջեւ
Ռիմա Դեմիրճյան. «Շիրխանյանի նամակի մեջ կան բաներ, որոնք բոլորովին հայտնի չեն ոչ մեկին»
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակի վերաբերյալ իր՝ նախկինում տված գնահատականին եւ դրա հետ կապված թյուրընկալմանը, Կարեն Դեմիրճյանի տիկինը՝ Ռիմա Դեմիրճյանն ասաց. «Մի միտք եմ այնտեղ արտահայտել, թե ինչու է Շիրխանյանը հիմա ասում…Հիմա ավելի հստակ եմ ուզում տալ իմ դիրքորոշումը՝ Շիրխանյանի նամակի մեջ կան բաներ, որոնք հասարակությունում բոլորովին հայտնի չեն ոչ մեկին: Կան փաստեր,
Փաշինյան. «Միշտ չէ եւ ամենուրեք չէ, որ 1000 դրամները վճարում են»
ԵԽԽՎ-ում դուք հայտարարեցիք, որ 50.000 ստվերային աշխատողներ արդեն հարկային դաշտում են գործում, բայց «1000 դրամների հիմնադրամ»-ին գումար փոխանցողների թիվն ավելացել է 5000-ով
Հայաստանն արդեն ապացուցել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք ունի. Պյոտր Սվիտալսկի
Շնորհավորում եմ ՀՀ կառավարությանը`կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքի համար
Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու և դրան օժանդակելու դեպքի վերաբերյալ քննված քրեական գործն ուղարկվել է դատարան
Ավարտվել է Լոռու մարզպետարանի Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետի կողմից շահառու անձանց ընտանիքին հասանելիք նպաստը ստանալու, դրա վճարումը շարունակելու, նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար նրանից ապօրինի վարձատրություն պահանջելու և նույն գործակալության աշխատակցի միջոցով ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի
Արցախի բնակչության թիվն աճել է. Բակո Սահակյան
Արցախի խորհրդարանում ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը ներկայացրեց Արցախում հանցագործությունների ցուցանիշները:
Արդարադատության փոխնախարարը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 16-ին ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Խաչատրյանին՝ քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների մոնիտորինգ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները: Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ողջունել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ
«Ես նեղացած եմ եղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողնում Ծառուկյանի վրա, էս երկրում մի հատ Ծառուկյան ունե՞ք»
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Արարատցեմենտ»-ի աշխատակիցներին՝ ով էր այդ «պրովոկատորը», որ վարչապետի դեմ փողոց փակելու կոչ էր անում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ տիար Հովհաննես Հովհաննիսյանի, տիկին Գայանե Աբրահամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի: Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Միացյալ Նահանգների կողմից
«Միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքը բավարար չէ». Կարեն Զադոյան
Հայաստանից տարված ակտիվների վերադարձի լուծումների ուշացումը հանրային սպասումները տանում են ձախողման
Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումները 2018թ․-ին կազմել են 12,1%. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը հրապարակել է «Միգրացիա և Դրամական փոխանցումներ» 2019թ․-ի ապրիլյան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումները 2018թ․-ին կազմել են 12,1%։ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (#ԵԿԱ) 2018թ․-ին դրամական փոխանցումներն աճել են 11%-ով՝ հասնելով 59 մլրդ դոլարի: Տնտեսական ակտիվության շարունակական աճը խթանել է փոխանցումները տարածաշրջանում դրամական փոխանցումների իրականացնող առաջատար երկրներից՝ Լեհաստանից, Ռուսաստանից, Իսպանիայից և ԱՄՆ-ից։


















































