Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է պատահել, չեմ հասկանում այս նյարդային մթնոլորտը». Փաշինյանը՝ «սուպերվարչապետության» մասին

Ապրիլ 17,2019 20:25 Share

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղվեցին նաեւ այն մասին, թե արդյոք նա չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել՝ «սուպերվարչապետական» համակարգի (երբ ԱԱԾ–ն եւ Ոստիկանությունը ենթակա են վարչապետին) ձեւափոխման համար:

«Երբ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը եղել են նախարարություններ, խնդիրները պակաս չեն եղել: Ուզո՞ւմ ենք, որ դրանք լինեն քաղաքական գործընթացի մասնակիցներ, որովհետեւ նախարարություն՝ նշանակում է քաղաքական պաշտոն: Ուզո՞ւմ ենք, որ ԱԱԾ պետը քաղաքական գործիչ լինի, կամ ոստիկանության պետը, որը վաղը մյուս օրը լինելու է պատգամավոր: Եթե ՔՊ-ից երկու անձ այդ կարգավիճակում լինեն, դրանից ձեզ ավելի լավ կլինի՞»,-այսպիսի հարցադրումներ արեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա նշեց. «Մենք այսօր ժողովրդի քվեով կառավարություն ենք, վաղն այդ նույն քվեով կարող է չլինենք կառավարություն, հետեւաբար, այդ «սուպերվարչապետական համակարգ» ասվածը մի քիչ էլ հոգեբանական պահ է:

Որտե՞ղ եք խնդիր տեսնում, որ անընդհատ այդ հարցն եք տալիս, ի՞նչ է պատահել, չեմ հասկանում այս նյարդային մթնոլորտը: Իշխանությունը որեւէ մեկին հետապնդո՞ւմ է, որեւէ մեկի օդերը փակո՞ւմ է: ԱԺ-ն հսկայական լիազորություններ ունի, որի տասը տոկոսից է միայն օգտվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել