Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գնդակն ուղղված է եղել Հայրիկյան թեկնածուի դեմ. Վազգեն Մանուկյան

Փետրվար 01,2013 16:56
Vazgen Manukyan

Ընտրապայքարը կշարունակվի, սակայն թեկնածուները կխորհրդակցեն Հայրիկյանի հետ:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի վերաբերյալ ունի հիմնական երկու վարկած. գնդակը ուղղված է եղել Պարույր Հայրիկյանի անձի կամ Հայրիկյան թեկնածուի դեմ: Մանուկյանի խոսքով 1-ին տարբերակը քիչ հավանական է:

Անկախության տարիներին Հայրիկյանի դեմ երեք մահափորձ է եղել, որոնք գրանցվել են ոստիկանությունում: Դրանցից միայն համեմատաբար բացահայտվել է Պառավաքարի դեպքը: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում խոսել է ինքը` Հայրիկյանը, դեռ ամիսներ առաջ:

Ում էր ձեռնտու դեպքը և ով կարող էր լինել կազմակերպիչը: Այս հարցին Հանրային խորհրդի նախագահը մտքում ունի բազմաթիվ ենթադրություններ:

Մանուկյանի խոսքով կատարվածը կարող էր ձեռնտու լինել շատերին, սակայն դա չի նշանակում, որ նրանք էլ կազմակերպել են:

Ըստ Վազգեն Մանուկյանի, այս ամենը կազդի Հայաստանի իմիջի վրա:

Խոսակցությունները, թե Հայրիկյանը փորձառու դիսիդենտ է ու մահափորձերի պատմությունները ինքն է սարքում` աղմուկ բարձրացնելու համար, Վազգեն Մանուկյանը ծիծաղելի է համարում: Նրա խոսքով յուրաքանչյուր չար դեպք պետք է օգտագործել ի բարին: Ըստ Հանրայինխորհրդի նախագահի, ընտրապայքարը կշարունակվի, սակայն թեկնածուները կխորհրդակցեն Հայրիկյանի հետ:

rmnewstv.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728