Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Րաֆֆին ուզում է այն, ինչ, որ ուզում են բոլոր հասարակական կազմակերպությունները» (Տեսանյութ)

Մարտ 25,2013 17:38

«Վաղը Րաֆֆին եկավ, դառավ նախագահ, հիմա ուզեցին հանեն, ո՞նց են հանելու: Լեւոնին կարողացա՞ն հանել, չէ: Կեղծեց սաղ բաները, Վազգեն Մանուկյանին ռադ արեցին, շարունակվեց, ու պոռնոգրաֆիան սկսվեց ու վերարտադրվում է մինչեւ հիմա: Նույնն էլ ստեղ է լինելու : Անձնապես հասկանում ես, որ Րաֆֆին էդ մարդը չէ, բայց ոնց կարող էիր իմանայիր, որ մարդը 6 լեզու իմանալով հանդերձ, Լեւոնին եմ ասում, ոչ մի լեզվով չկարողանա բացատրել` ինչ է ուզում: Չկարողացավ, ինքն էլ չգիտեր»,- այսօր դասադուլավորների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Նրա խոսքերով, նախ պետք է պարզել` մենք ուզո՞ւմ ենք անկախ պետություն ունենալ, թե՞ չենք ուզում. «Այդ հարցին չկարողացա պատասխանել…ո՞նց ստեղծվեց էս պետությունը, սովետը քանդվեց, մենք մնացինք բորտին: Ասինք` լավ եկեք ստեղծենք պետություն: Ստեղծեցինք, էն ինչ գրված է գրքերի մեջ ազատագրական պայքար, բան, սուտ է, ես էլ հո գիտեմ: Դուրս էինք եկել Ազատության հրապարակ գոռում էինք՝ Լենին-պարտիա-Գորբաչով: Հետո մի հատ Սումգայիթ բերեցին գլխներիս, հասկացանք, որ Լենին-պարտիան չկա ու ստեղծեցինք պետություն»:

Պարոն Դանիելյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, իսկ Ր Հովհաննիսյանը կարողացա՞վ բացատրել` ինչ է ուզում. «Դեռ` ոչ: Րաֆֆին ուզում է այն, ինչ, որ ուզում են բոլոր հասարակական կազմակերպությունները: Նրա ուզածը արդարությունն է: Վերջ, հենց էդքանը: Ես էլ եմ ուզում էդ արդարությունը, բայց ես իշխանության չեմ ձգտում…Ինքը ասում է տվեք ինձ իշխանություն, կլինի արդարություն, հիմա յա կլինի յա չէ… Մեխանիզմները քանի որ չկան, կարող է սկսվի նույն պոռնոն, որ հիմա է: Չի բացառվում»:

Մանրամասները՝  տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031