Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքներով արտագաղթողների թիվն աճել է. 40-ից դարձել է 60 %

Փետրվար 08,2014 16:36

2007 թվականից հետո Հայաստանից ընտանիքներով արտագաղթողների տոկոսը 40-ից դարձել է 60 տոկոս, այսինքն` եթե նախկինում ընտանիքներով մոտ 40 տոկոսն էր ազգաբնակչության արտագաղթում, ապա վերջին տարիներին շուրջ 60 տոկոսը: Այսօր նման ցուցանիշներ ներկայացրեց միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում՝ վերջերս Ռուսաստանում միգրացիոն օրենքների խստացման վերաբերյալ քննարկման ժամանակ: Տվյալները, ինչպես պարոն Եգանյանն ասաց, վերջին հետազոտության արդյունքներն են, չնայած, որ հետազոտությունը դեռեւս չի հրապարակվել:

Պարոն Եգանյանն ասաց, որ այս լայնածավալ հետազոտության պատվիրատուն կառավարությունն է, հարցումներն անցկացրել է Սլավոնական համալսարանը, եւ ընտրվել է մոտ յոթ հազար տնային տնտեսություն:

Միգրացիոն ծառայության ղեկավարը, ներկայացնելով հետազոտության որոշ տվյալներ, ասաց, որ  2008 թվականից հետո նկատվել է արտագաղթի բավականին մեծ աճ, մշտական բնակության համար Հայաստանից տարեկան մեկնում է  35-36  հազար մարդ: Ըստ միգրացիոն ծառայության ղեկավարի,  1992-94 թվականներին եղել է զանգվածային  արտագաղթի առաջին փուլը. այդ տարիներն Հայաստանն ունեցել է   600  հազար մարդկային «կորուստ», 1995-2001 թվականներին կորուստը կազմել է 370 հազար, 2002-2007 թվականներին՝ մոտ 150 հազար:

Ըստ դեռեւս չհրապարակված հետազոտության տվյալների, ինչպես ներկայացրեց պարոն Եգանյանը, երկրից մեկնողների 95 տոկոսը կարճաժամկետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու համար, իսկ  երկարաժամկետ մեկնողների ծավալը կազմել է 75 տոկոս: Արտագաղթի հիմնական պատճառն, ըստ հարցման արդյունքների, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վատ իրավիճակն է, վստահության պակասն ու դրսում ավելի մրցունակ աշխատատեղերի եւ  բարձր աշխատավարձերի առկայությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728