Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում զավթել են ընտանեկան գերեզմանը

Սեպտեմբեր 04,2026 19:28 Share

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է Ազգային ժողովի աշխատակցուհիներից մեկի բողոքն առ այն, որ իրեն անհայտ անձը փետրվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում բազալտե քարով ցանկապատել ու լրիվ այլ տապանաքար է տեղադրել Գյումրու թիվ 1 գերեզմանատանը հուղարկավորված իր տատի, պապի ու պապիկի հոր գերեզմանին։ Անձը, տեսնելով այս ամենը ու հայտնաբերելով, որ պապի տապանաքարը բացակայում է, այն հանված է ու տեղը մեկ այլ՝ կարմիր գույնի տապանաքար է տեղադրված, հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կումայրի բաժին։

Ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ով է կատարել ցանկապատումը։ Ըստ իրավապահների, կասկածվում  է 47-ամյա Ա․Ս․-ն, որն աշխատանք չունի։ Հանգամանքները պարզվում են։

Ոստիկանությունը կազմված փաստաթղթերն ուղարկել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Նշենք, որ Գյումրու  թիվ 1 գերեզանատունը Գյումրու ամենահին հանգստարանն է, ներառված է «Կումայրի արգելոց պատմամշակութային թանգարանի» մեջ։ Այն վաղուց համարվում է կիսափակ, այստեղ ազատ հողատարածքներ չկան, հետևաբար և նոր հողատարածքներ  անհնար է  հատկացնել, թույլատրվում է հուղարկավորություններ կատարել միայն գոյություն ունեցող ընտանեկան գերեզմաններում։

Ի դեպ, այստեղ մի պահ շատ հաճախակի էին տեղի ունենում գերեզմանագողություններ , գերեզմանները զավթելու դեպքեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930