Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում Գագիկ Ծառուկյանի հետ ավելի մեծ հույսեր են կապում, քան Յուրի Վարդանյանի (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 23,2014 18:03

Քիչ առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ընդունելով ու պարգևատրելով Եվրոպայի առաջնություններում հաղթած մարզիկներին, հպարտ-հպարտ հայտարարեց. «Ես Գյումրու պատահական քաղաքապետ չեմ` մեր Արթուրը մի միավոր անգամ չզիջեց թուրքին, հալալ է գյումրեցիներին, հալալ է, հենց ձեզանով ոչ միայն Գյումրին, այլ ամբողջ Հայաստանը կարող է բարձր տեղ ունենալ աշխարհում»:

Քաղաքապետը երախտապարտ եղավ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում 5:0 հաշվով թուրք Չենկ Իլդեմին ջախջախած ու հունահռոմեական ոճի ըմբշամարտում Եվրոպայի եռակի չեմպիոնի տիտղոսը նվաճած 22-ամյա Արթուր Ալեքսանյանին: Նշենք, որ այս սպորտաձևից բացի, գյումրեցիները հայրենիքի պատիվը բարձր են պահել նաև Իսպանիայում սամբոյի աշխարհի առաջնությանը: Գյումրեցի 9 մարզիկներից 5-ը վերադարձել են հաղթանակած:

Արթուր Ալեքսանյանին 1,5 միլիոն պարգևատրելուց հետո, Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ հանձնեց նաև Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Լենդրուշ Զատիկյանին (սամբո), ինչպես նաև արծաթե ու բրոնզե մեդալակիրներ՝ սամբիստներ Գոռ Մայիլյանին, Միշա Նազարյանին, Սեյրան Սահակյանին, կարատեիստ Մնաց Խակաթյանին ու ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին, որը փոքր ոսկի էր նվաճել:IMG_1683 IMG_1676 IMG_1677 IMG_1679

Գյումրու քաղաքապետը ստիպված եղավ հազար անգամ ներողություն խնդրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի
հորից ու մարզիչից` Գևորգ Ալեքսանյանից, հունահռոմեական ըմբշամարտի դպրոցի խայտառակ պայմանների համար: «Ես գիտեմ, որ մարզադպրոցում լուրջ խնդիրներ կան, պարոն Ալեքսանյան, գիտակցում եմ, որ էսպիսի սպորտսմեն ունենալ ու էդ կարգի վատ պայմաններով դպրոց… ուղղակի անհամատեղելի է, բայց մենք ուզում են լուծել այդ պրոբլեմը…Աշխատում ենք սպորտնախարարության հետ, բայց ոնց որ թե չի ստացվում: Ամեն ինչ պիտի անենք՝ այս տարվա պետական բյուջեի մեջ այս դպրոցի վերանորոգման խնդիրը մտցնելու: Քաղաքապետարանը ևս կփորձի իր ուժերի չափով օժանդակել, եթե մի ծրագիր լինի: Ես անպայման խոսելու եմ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը մի բանով անպայման կօգնի, որովհետև սա լուրջ տրադիցիա ունեցող դպրոց է, չեմպիոններ տված»,- ասաց քաղաքապետը:

Ի դեպ, սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ մեր մասնավոր զրույցներում ևս պարզվեց, որ սպորտնախարար Յուրի Վարդանյանը կամ չի կարողանում կամ այդքան էլ շահագրգիռ չէ իր հայրենի քաղաքի սպորտդպրոցների պայմանները բարելավելու:

Պարզվում է, Երևանի հանրակրթական դպրոցների սպորտդահլիճների վերանորոգման համար մեծ գումարներ են ծախսվում` փոխարենը անտեսելով Հայաստանի դրոշը աշխարհով մեկ ծածանած, չեմպիոններ տված Գյումրու սպորտդպրոցները, օրինակ` ասենք հենց նույն հունահռոմեական ըմբշամարտի դպրոցում, որի դահլիճը մի մեծ գոմ է հիշեցնում:

Մանրամասները`  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930