Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱ ֆոտոցուցահանդեսը միջազգայնանում է (ֆոտոշարք)

Մայիս 05,2014 13:51

Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք խորագրով այսօր բացված ֆոտոցուցահանդեսը թվով չորրորդն էր:

Կազմակերպիչներն էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ)` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ նկարիչների միությունում:

Ինչպես իր բացման խոսքում տեղեկացրեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ցուցադրվում են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք ավանդաբար կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում: «Այս տարի ցուցահանդեսի մասնակիցներն ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար և ծաղրանկար: 10 նկարներ դրսից են՝ Լեհաստանից, Բրազիլիայից, Ռումինիայից…եւ այլն: Կամաց-կամաց մեր ցուցահանդեսը դառնում է միջազգային»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

Ուշադրության արժանի էր, որ ֆոտոցուցահանդեսին ակտիվություն էին ցուցաբերել մեր երգիծանկարիչները՝ Toto-ն, Arzo-ն, հումորի դեսպան Արսեն Գեւորգյանը, Անահիտ Խաչատրյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն ասաց. «Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ եմ մասնակցում: Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում ականատես լինել միջոցառման անցկացմանն ու մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությանը: Այստեղ ես տեսնում եմ փորձագետներ, առաջնորդներ, ջատագովներ, որոնք իրենց ջանքերն են գործադրում ժողովրդավարության, իրավունքների համար, միս ու արյուն են հաղորդում»:

doydoyan_5 doydoyan_4 doydoyan_2 doydoyan_1 doydoyan_6

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031