Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը թոշակի ճանապարհեց Գյումրու ոստիկանապետին

Հուլիս 11,2014 15:43

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մոտ 10 օր առաջ սեփական դիմումի համաձայն թոշակի է ուղարկել Գյումրու Մուշ բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին: Այժմ նրան փոխարինում է այս համակարգում երկար տարիներ աշխատած Հրաչ Սահակյանը: Վերջինս զբաղեցրել է Ախուրյանի քրեական բաժնի պետի պաշտոնը, այնուհետ աշխատել է Մարալիկի փոխոստիկանապետ` օպերատիվ գծով:

Այս համակարգի աշխատակիցների բնութագրմամբ, վերջինս աշխատասեր մարդ է: Մեզ տեղեկություններ հասան, որ նորանշանակ ոստիկանապետը Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի բանակի ծառայակից ընկերներից է:
Ոստիկանապետին փոխելու մեր տեղեկությունը հաստատեցին նաև Շիրակի մարզային վարչությունում` տեղեկացնելով, որ Սարգիս Մարտիրոսյանը թոշակի է գնացել:
Նկատենք սակայն, որ այս տարվա փետրվարին, երբ Վլադիմիր Գասպարյանը նույն օրվա ընթացքում պաշտոնազրկել, սակայն ժամեր անց նորից նույն պաշտոնում էր նշանակել Սարգիս Մարտիրոսյանին, վերջինս մեզ հետ զրույցում ասել էր.  «Իմ 50 տարին նոր է լրացել, ես ջահել մարդ եմ, ի՞նչ թոշակային տարիք, ես գնդապետ եմ, իսկ գնդապետը կարող է մինչև 60 տարեկան աշխատել: Ես հոգով, սրտով ոստիկան եմ, 30 տարի աշխատել եմ համակարգում, գնդապետ եմ դարձել, թե իմ հարազատները, թե իմ տղան հպարտ են իմ գնդապետ լինելով, ես պարզճակատ եմ բոլորի առջև: Առանց այս աշխատանքի չեմ կարող ապրել, անգամ մտածում եմ` եթե դառնամ 60 տարեկան ու թոշակի գնամ, ինչպե՞ս եմ ապրելու առանց այս աշխատանքի: Գյումրին իմ հարազատ քաղաքն է, ես նորից եմ կրկնում, օտար մարդ չեմ, ինչո՞ւ թողնեմ գնամ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031