Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաց լեզուն` ՀՀ պետական լեզու կճանաչվի՞

Հոկտեմբեր 30,2014 15:59

«Մենք եղբայրներ ենք և պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով՝ խոսեք, եթե ոչ` ոչ… բայց ես խորհուրդ չէի տա մեկուսանալ, այն ժամանակները չեն»,- ԱԺ-ում ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի ավարտին ասուլիսում հայտարարեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով այն խոսակցություններին, որ Հայաստանում հնարավոր է պետական լեզու փոխվի:

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, որ ՀՀ պետական դիրքորոշումը հայտնի է, և որևէ փոփոխություն դրանում չկա և հիմքեր այլ լեզու` երկրորդ պետական լեզու ճանաչելու համար չկան. «Դրա հիմքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ապրի ինչ-որ այլ ազգության կոմպակտ քանակություն: Բայց նման բան այսօր չունենք: Ես գտնում եմ, որ թե մարդու, թե ժողովրդի համար ինչքան շատ լեզու իմանա, այնքան կարևոր է: Եվ պետական լեզու չի նշանակում մնացած բոլոր լեզումները անտեսել»:
Նիկոլայ Ռիժկովն էլ հավելեց, որ առաջին անգամ է լսում, որ Հայաստանում պնդում են, թե ռուսաց լեզուն էլ կարող է ճանաչվի պետական լեզու: Հայաստանը, նրա խոսքով, մոնոազգ է և նման խնդիր չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ռուսաստանի պրովինցիա Հայաստանը: Ո՞վ է այսօր լուրջ ընդունում կամ հարգում հային:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031