Լրահոս
Օրվա լրահոսը

5 խորհուրդ՝ անվտանգ հանգիստ բնության գրկում

Հուլիս 04,2026 19:22 Share

Բնության գրկում հանգիստը կարող է լինել հաճելի և անվտանգ, եթե պահպանեք մի քանի պարզ կանոն։

1․ Պաշտպանվեք միջատներից և տիզերից

Կրեք երկարաթև, բաց գույնի հագուստ, օգտագործեք միջատավանող (ռեպելենտ) միջոցներ և զբոսանքից հետո զննեք մարմինը։

2․ Խմեք միայն խմելու համար նախատեսված ջուր

Նախընտրեք շշալցված կամ անվտանգ աղբյուրներից ստացված ջուր։ Եթե վստահ չեք ջրի որակին, այն օգտագործելուց առաջ եռացրեք։

3․Պահպանեք սննդային անվտանգությունը

Շուտ փչացող սննդամթերքը պահեք սառը պայմաններում և մի օգտագործեք երկար ժամանակ արևի տակ մնացած սնունդ։

4․ Պաշտպանվեք արևից

Օգտագործեք արևապաշտպան միջոցներ, կրեք գլխարկ և փորձեք խուսափել արևի ուղիղ ճառագայթներից՝ հատկապես ժամը 11:00–17:00-ն ընկած ժամանակահատվածում։

5․ Հոգ տարեք շրջակա միջավայրի մասին

Հանգստից հետո հավաքեք աղբը, մի աղտոտեք բնությունը և պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները։

Հիշե՛ք՝ անվտանգ հանգիստը սկսվում է պատասխանատու վարքագծից։ Մի քանի պարզ կանոն կօգնեն պահպանել և՛ ձեր առողջությունը, և՛ բնության գեղեցկությունը։

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ և ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել