Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ․ Իլհամ Ալիև

Հուլիս 04,2026 12:40 Share

«Ազատություն» – «Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Ալիևն ընդգծել է. «Անցյալ տարի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ձեր նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծեցին բոլորովին նոր և դրական մթնոլորտ։ Ես նաև կցանկանայի հատուկ նշել Ձեր երկրի շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերին, մասնավորապես՝ TRIPP նախագծին»:

Ադրբեջանի նախագահն, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, նշել է, որ այն «հաջողությամբ զարգանում է»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը»,- APA-ի փոխանցմամբ՝ ասված է Թրամփին ուղղված շնորհավորական նամակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031