Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 259-Ա որոշումը։
ՍԴ-ն անվավեր չճանաչեց ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
Վերջին օրերին ՍԴ-ն քննում էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի կողմից ներկայացված դիմումները։
Արամ Օրբելյանն ասաց, որ 3-օրյա ժամկետում կստանան ՍԴ որոշումը, և հետագա գործողությունները պարզ կլինեն։
Կարդացեք նաև
Հարցին՝ ՍԴ-ն քաղաքակա՞ն որոշում կայացրեց, Արամ Օրբելյանը պատասխանեց․ «ՍԴ որոշումները միշտ իրավաքաղաքական են։ ՍԴ իրավունքն ինքնին քաղաքական իրավունք է։ ՍԴ-ն ընտրական վեճերով կամ ընտրությունների արդյունքներով ընդունված վեճերով հանդես է գալիս հենց՝ որպես դատարան։ Միշտ էլ կա քաղաքական բաղադրիչ։ Սա այն դեպքն է, երբ միանշանակ էր․ մարդիկ տեսել են, բոլորը տեսան, որ ցավոք, ՍԴ-ն մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը»։
Արամ Օրբելյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
ԱԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































