Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղը հիվանդություն չէ. քաղցկեղի վիրուսը նստում է այնտեղ, որտեղ կան սխալ սննդային կուտակումներ

Դեկտեմբեր 24,2014 16:00

Բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը, այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում  խոսելով պարբերական հիվանդության եւ այլ հիվանդությունների առաջացման պատճառներից` նշեց, որ բոլոր հիվանդությունները մարդու կենցաղային սխալների արտացոլումն ու արձագանքն է օրգանիզմի կողմից` որպես պաշտպանողական գործընթաց:

«Համապատասխան սխալի չափից օրգանիզմն է հիմնականում որոշում պաշտպանական որ միջոցը ընտրի՝ կապված մարդու տարիքային առանձնահատկությունից, կամ ալերգիկ ֆոնից»,-նշեց դիետոլոգը` ավելացնելով, որ պարբերական հիվանդություն, որը անվանում են նաեւ` երեւանյան, կարող է առաջանալ վախից, սթրեսից կամ սխալ սննդակարգից, որը կարելի է իսպառ վերացնել կանոնակարգելով սննդակարգը:

Քաղցկեղը, ըստ Հայկազ Սարգսյանի, ինքնին հիվանդություն չէ, այլ ինչպես նա է ասում՝ քաղցկեղի վիրուսը նստում է այնտեղ, որտեղ կան սխալ սննդային կուտակումներ, բայց նույնիսկ սա չի նշանակում, որ քաղցկեղը ունի վիրուսային ծագում: «Քաղցկեղի բջիջը իր մեջ ներառում է ջերմամշակված սխալ ուտելիքներ, որը իր մեջ յուրաքանչյուր 20 կգ-ից ոչնչացնում է 19 կգ-ը»,-ասաց պարոն Սարգսյանը:

Դիետոլոգը խորհուրդ է տալիս հիվանդություններից խուսափելու կամ հաղթահարելու համար հետեւել սննդակարգին:

«Պետք է առավոտյան շատ թեթեւ սնվել` գիշերվա ժամանակ օրգանիզմում ոչ պետքական կուտակումները օրվա ընթացքում դուրս գալու համար: Օրինակ՝ առավոտյան 1 բաժակ սառցաջրին ավելացնել 1-3 թեյի գդալ խնձորի քացախ եւ դատարկ ստամոքսին խմել, այնուհետեւ սեւ կծու բիբար կուլ տալ 8-10 հատիկ կամ  2 խնձոր եւ չիր, չամիչ ուտել»,- նշեց բժիշկը: Նա այդ «նախաճաշի» օգտակարությունը բացատրեց նրանով, որ 8 պղպեղի հատիկները ապահովում են օրգանիզմի նյութափոխանակությունը 24 ժամ եւ շնչառության հետ միասին սինթեզում են այն ամենը, ինչը որ հարկավոր է օրգանիզմին: Դիետոլոգը խորհուրդ է տալիս, որ պետք է ուտել պինդ ճաշատեսակներ` ուտելուց առաջին պատառն էլ եփած սննդամթերք չլինի:

«Պետք է իմանալ սպիտակուցների, ածխաջրածինների եւ ճարպերի ճիշտ օգտագործումը: Սպիտակուց են պարունակում չբոված ընդեղենը, կաթնաշոռը, պանիրը, ձկնեղենը, ձվի սպիտակուցը, մսեղենը եւ պետք է ուտել սկզբից ոչ ջերմամշակված սննդի հետ: Մարդ, եթե կարողանա նաեւ ցորենի թեփ օգտագործել բոլոր սննդամթերքների հետ, ապա օրգանիզմին կապահովի անհրաժեշտ օգտակար նյութերով»,-ասաց Հայկազ Սարգսյանը: Դիետոլոգը  շատ զտված կամ եփված ուտելիքը համարում է օրգանիզմի աղտոտում` խորհուրդ տալով օգտագործել թերեփված սննդամթերք:

Բժիշկը նշում է նաեւ, որ թթվածնի նորմայից ավելին օրգանիզմում թույն է եւ արյան բարձր ճնշման ժամանակ պետք է շնչառությունը կարգավորել եւ սահմանափակել թթվածնի մուտքը օրգանիզմ:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031