Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ Հասմիկին սպանել էին մոր գրկում, Սերյոժային էլ օրորոցում էին դանակահարել

Հունվար 23,2015 23:20

Գյումրու Մյասնիկյան փողոցի բնակիչներից մեկը պատմեց, որ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից հետո  ինքը գնացել է նրանց տուն ու ականատես եղել սահմռկեցուցիչ մի տեսարանի: Նրա նկարագրելով, տան երեք սենյակները իրար մեջ են եղել, գնացքի սենյակների պես, մարդասպանն առաջինը սպանել է տան աղջկան՝ Արաքսյային, մտել է երկրորդ սենյակ, որտեղ պառկած են եղել հայրն ու մայրը:

Սպանությունից հետո  տան տղամարդուն՝ Սերյոժային, գտել են անկողնում  անշարժ պառկած, բայց կնոջ ոտքի դիրքից ենթադրել են, որ նա փորձել է աղջկան օգնության հասնել: Տան տղան, հարսն ու երեխաները եղել են երրորդ սենյակում, տղան ամենայն հավանականությամբ փորձել է վազել, գալ, հասնել օգնության, բայց նրան սպանել են, անկողնուց վայր ընկած են գտել, իսկ հարսը ամուր գրկել է աղջկան ու, ամենայն հավանականությամբ, փորձել է նրան պաշտպանել ու երկուսով անկողնում են սպանվել:

«Տղա էրեխին դանակով վեց անգամ օրորոցի մեջ էր խփել, նրան չեմ տեսել, բայց մնացածին տեսել եմ, աղջկա՝ փոքրիկ Հասմիկի սրտին էին կրակել: Եթե ավտոմատը բացած լիներ, պատերի վրա գյուլլի տեղերը կերեւան, ինձ էդպես էլ անհայտ մնաց, թե լույսերը ո՞նց է վառել կամ միգուցե լապտեր է գցել: Իրենց բակում ապրող հորեղբոր աղջիկը՝ Կարինեն ձայներ լսել է, բայց մտածել է, թե  երկրաշարժ է:

Չենք հասկանում` ինչո՞ւ են սպանել, ո՞վ է պատվիրատուն, եթե հիմա Պերմյակովին բերեն մեր թաղ, ձեռք չենք տա, բայց միայն մի պայմանով, պիտի ասի պատվիրատուն ո՞վ է, ի՞նչ է թաքնված այս ամենի հետեւում: Ախր, ի՞նչ էին ուզում էս մարդկանցից, տները որ մտնեիր, սովորական տուն էր, մի դուռ էին առել, որ փոխեին, դա էլ չհասցրեցին, նոր-նոր ռեմոնտ էին արել տները, շատ սովորական ապրող մարդիկ էին:

Մարդասպանը դռան ապակին հանել  է պլանկեքից, ձեռքը տարել, ներսի կողմից բանալիով բացել է դուռը ու ներխուժել է ներս: Դռան ապակին կողքի էր դրել, հետո կոտրվեց դռան ապակին:

Եթե ջուր ուզեր, նայեք, տեսեք քանի տուն կար մինչեւ Ավետիսյանների տունը: Գյումրեցին միշտ էլ հատուկ վերաբերմունք  ունի զինվորի նկատմամբ, ջուրն ի՞նչ է, որ մարդ սպանեիր, դրան հավատալ պետք չէ: Գոնե խիղճդ մեռնի, արել, արել էիր, բա էդ մատղաշներին ի՞նչ ձեւի սպանեցիր:

Էդ ինչպե՞ս եղավ, որ մի ամսվա ծառայող Պերմյակովը եկավ, հենց Ավետիսյանների տան տեղը գտավ: Իրանք թշնամի չունեցող մարդիկ են, դեպքից հինգ օր առաջ եմ հետը խոսել, Սերյոժի ավելորդ անունը Շանթիկ էր, ասի՝ Շանթ ջան, ինչղս ես, ասեց յոլա էլի, որ լավ փող ունենային, խանութը տասնմեկ հազար դրամ պարտք ինչի  պիտի ունենային: Օրվա հացով ապրող մարդիկ էին: Վաթսուն տարեկան եմ, մի օր Սերոժենց ընտանիքի ձայնը չեմ լսել:

Ինչքան կարող ենք էսպես վախով ապրել, վերջը պիտի պարզեն, թե ի՞նչ է եղել, ո՞վ է պատվիրել: Առաջ էս թաղի լույսերը չէին վառում, հիմա թաղի փողոցի լույսերը միշտ վառված են: Մեզ պետք  է իմանալ` հետեւի կանգնողն ո՞վ է, կարող է մի ամիս  հետո էսպիսի դեպք մի ուրիշ թաղում լինի:

Մարդասպանը հետը բան չի տարել: Ես տեսա Արաքսյայի սեղանին կոֆեի բաժակ՝ երեք շոկոլադ: Տանտերերի հեռախոսներն են տարել, թեեւ հարսի մոտ հեռախոս տեսել եմ, մեկ էլ պլանշետ եմ տեսել, որոնք ոստիկանները տարել են»,-պատմեց հարեւանը:

Ի դեպ, տան հարսը երկվորյակ է, երբ վերջինիս սպանել են, երկվորյակ քրոջ մոտ գիշերվա կեսին ցավեր են սկսվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ֆիզիկապես վատացա կարդալուց. սիրտս ծանրացավ: Այս սպանդն այնքան ահավո՛ր է,որ ինձ մտավոր անջատում եմ, որպեսզի չպատկերացնեմ,թե այդ ընտանիքը ինչ վերջին վայրկյաններ է ունեցել/ապրել:

    «Ջուր խմելու» վարկածը տխմարություն ու ցինիզմ է, ու,ամենայն հավանականությամբ, եղել են առնվազն 2 հոգով: Հստա՛կ է նաև,որ սա նախօրոք ծրագրավորված էր:

    Հասկանում եմ ցավը, բայց դեմ եմ,որ մեղադրյալին ֆիզիկապես վնասեն կամ խոշտանգեն. նրան հոգեկա՛ն ցավ պիտի պատճառել. հոգի՛ն միտի մռմռեցնել. պիտի փտի հայկակա՛ն բանտում. ոչինչ, թող հայը վճարի իր բանտային ծախսերը:

    • Կ. says:

      Շատ ցավալի է: Ես դեպքը դեցի ունեցած օրվանից առ այսր չեմ կարողանում հանգիստ քնել: Անքամ երազիս եմ տեսել Ավետիսյաններին ճերմակ պատի դիմաց շարքով կանգնած: Համամիտ եմ Ձեր հետ, հնարավոր չե՝, որ Պերմյակովը մենակ եղած լիներ: Այդկան համարձակոևթյուն չեր ունենա: Ենթադրում եմ պաչզապես հայերին վավ պատճառելու ծրագիր են ունեցել պատվիրատուները և վախեցնելու, Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու,լարու: Ու կարծում եմ ընտրել են պարզապես բազմանդամ ընտանիք երեհաների հետ, որ շատ տառապենք: Այո,նման քայլը աններելի է, նրա՝ այդ գազանի հոգին ցաոեցնել է պետք, որ իմանա ինչ է նշանակում սպանել մի ողջ անմեղ ընտանիք: Բա երեխաները, ինչպես կարողացավ սպանել խեղջ երեխաներին: Ուղակի սարսաբում եմ, երբ մի պահ պատկերացնում եմ, թե ինչ՞են զգացել այդ պահին Աոետիսյանները, երբ գիտակցել են որ իրենց սպանում են: Երբ կրակում են մորը, որը ամոևր գրկելով իր մանկիկին, փորձում է փրկել իր երեխայի կյանքը ծածկելով նրան իր մարմնով: Մարդասպանը պիտի աընպիսի պատիժ ստանա, որ խնդրի իրեն սպանեն, բայց չսպանեն: Էնպիսի պատիժ ստանա, որ երանի տա անքամ մահացածներին: Ներիր ինձ Տեր Աստոած:

    • Կ. says:

      Սխալներիս համար ներեցե;Շատ հուզվածեմ

  2. Hakob M. says:

    o Գյումրիում Կատարված Ավետիսյանների ընտանիքի խախաղ քնած անմեղ յոթ անդամների գնդահակարումն, ապշեցրեց իր դաժանությամբ ու ցնցեց ամբողջ համացանցը…
    o Մեր օրերում համաշխարհային դավադիր ուժերի կողմից Սիրիայում, Ուկրանիայում եվ այլ երկրներում կատարվող ավերվածությունների, մարդասպանությունների համայնապատկերում, սա նույնպես Համաշխարհային դավադիր ուժերի ծրագրերի շղթայի մի փոքրիկ օղակն է… Ամենուրեք աղետներ ստեղծող, Ջհուդամասոնական դեստրուկտիվ ուժերն, իրենց մարդատյաց քաղաքականությամբ, Համաշխարհային տիրապետության ունենալու հեռահար նպատակներով մեզ մոտ Հայաստանում նույնպես, պլանավորել, կազմակերպել ու իրագործել են իրար հետ խիստ կապակցված դիվերսիոն այս փոքրիկ խմբի անդամների վայրենի գործողությունները: Իսկ Պերմյակովը այդ դավադիր խմբի անդամներից մեկն է, որը շատ հավանական է, որ սպանությունների հետ նույնիսկ առընչություն չունի: Մոտակա նպատակն է թշնամանք ու ատելություն ստեղծել ռուս եվ Հայ ժողովրդների միջեվ, էլ ավելի շատացնել թուրքերի ու ադրբեջանցիների հանդեպ հայերի ատելությունը, խառնակչություններ ու բախումներ առաջացնել կովկասյան տարածաշրջանի հանրապետությունների միջեվ, ավելի բորբոքել , հանրապետությունում Հայ մարդկանց ատելությունն իրենց օտարներին ծառայող վարչախմբի նկատմամբ…. Այսինքն Ինչը որ տեղի է ունենում այս օրերին հենց այդ նույն ուժերի կողմից հրահրված, Ուկրանիայի ժողովրդների երկու հատվածներին իրար դեմ հանած եղբայրասպան պատերազմում …. ԴԻտեք Այս տեսահոլովակը ու կհամոզվեք ասածիս… Սեղմեք այստեղ` https://www.youtube.com/watch?v=C7elotNns58 УЖАС!► НАЧАЛСЯ ГОЛОД НА ДОНБАСЕ► КУДА СМОТРЯТ ВЛАСТИ?►СПЕЦИАЛЬНЫЙ КОРРЕСПОНДЕНТ◄ПОСЛЕДНИЙ ВЫПУСК.

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Վայ, լավ էլի. վե՛րջ տվեք այդ «ջհուդամասոնական սադրանք» վարկածներին: Միա՛յն ռուսական բազայի ծառայողները կարող էին այսպիսի սպանդ կատարել: ԵԹԵ օտար հատուկ ծառայություններ կարողացել են ներթափանցել Գյումրիի ռազմաբազա, ապա անմիջապե՛ս պիտի փակել այն ու ռուսներին տուն ուղարկել:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ավելացնեմ նաև հետևյալը. ես հարյուրավոր քրեական գործեր եմ կարդացել և չե՛մ կարծում,որ սա «աղանդավորական/ ռիտուալ» սպանդ էր: Վերջինիս դեպքում նրանք զոհից (համարյա միշտ) մարմնի մաս են վերցնում՝ որպես «հաղթասինվոլ», երկար ժամանակ են ցանկանում անցկացնել զոհի հետ (հաճույք են ստանում զոհի անօգնական վիճակից) ու մեծահասակների են ցանկանում իրենց ենթարկեցնել՝ իրենց ավելի ուժեղ զգալու համար:

    Գյումրիի սպանդի ժամանակ ոճրագործի հրացանը խափանվել է. ու սրա՛ պատճառով անցել է սվինին ու բավականին արագ հեռացել վայրից: Հետո՝ հոգեկան հիվանդները պսիխոզ ունենալու դեպքում, նախ՝ իրենց են վնասում, հետո՝ սառնասրտորեն ու ծրագրավորված գործողությունների տրամաբանական հաջորդականությամբ մի ամբողջ ընտանիք միաժամանա՛կ չեն կարող ոչնչացնել: Հանցանք կատարելու սկի՛զբն է որոշիչ գործոնը, որովհետև հանցանք կատարելու պահին բոլորն էլ հոգեպես անհավասարակշիռ վիճակում են հայտնվում:

  4. Արեգ says:

    Կան, ցավոք, բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանն ունենալուց հետո էլ երեւի թե ոչնչի չհասնենք: Օրինակ.
    1. Ժամը քանիսին է այդ անասունը ստանձնել իր պոստը:
    2. Ժամը քանիսին են 102-րդ բազայի հերթապահները արձանագրել այդ անասունի բացակայությունը եւ ինչ են արել:
    Ամենաշատը 2 ժամվա մեջ պիտի արձանագրվեր զինվածի բացակայությունն ու հետախուզում հայտարարվեր, որը կարծես թե չի արվել: Ու այսպես բազմաթիվ հարցեր:
    Խեղճ իմ հայ ժողովուրդ…մի՞թե լավ ազգ լինելու գինը սա է…….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031