Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենի գործով կասկածվում է Մհեր Սեդրակյանի թիկնապահ «Կյաժ Մարտունը» (լրացված)

Մարտ 06,2015 16:40

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին  սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը (լուսանկարում), որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:

Ըստ շրջանառվող լուրերի, երեկ երեկոյան Մարտուն Կարապետյանին որպես կասկածյալ բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Ներկայումս գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որտեղից էլ փորձեցինք ճշտել լուրերը՝ կապված Մարտուն Կարապետյանի հետ: ԱԱԾ-ից Aravot.am-ին ասացին, որ նախաքննության գաղտնիությունն ապահովելու համար որեւէ տեղեկություն չեն կարող ասել, եւ երբ պետք կլինի, ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա:

Թե ի՞նչ կապ ունի Նուբարաշենի դեպքի հետ, ինչպես նաեւ Մարտուն Կարապետյանի մասին լուրերն Aravot.am-ը փորձեց ճշտել նաեւ Մհեր Սեդրակյանից: Հեռախոսազանգին պատասխանեց Սերգեյ անունով մի տղամարդ, հավաստիացնելով, որ Սեդրակյանի բջջային հեռախոսն իր մոտ է, եւ մի քանի ժամից նոր այն կփոխանցի Սեդրակյանին: Մեր հարցին` Մարտուն Կարապետյան անունով անձ Մհեր Սեդրակյանի թիկնազորում կա՞, Սերգեյը, որն ըստ երեւույթին, Սեդրակյանի մերձավորներից է, ասաց` «Առաջին անգամ եմ լսում, չունենք, չենք էլ ունեցել տենց անուն մարդ»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել են Մեսրոպ Մելիքյանը, Լեւոն Ղազարյանը, ավելի հայտնի` «Երրորդմասցի Լյովիկ» եւ Դրաստամատ Թադեւոսյանը, որը հայտնի է Դրո անունով:

Նշենք, նաեւ, որ կարծիք կա, թե հանցագործությունը, քրեական հեղինակությունների միջեւ ազդեցության ոլորտների բաժանման հետեւանք է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտուն Կարապետյանը հերքել է, որ ինքը Մհեր Սեդրակյանի թիկնապահն է. «Ես Մհեր Սեդրակյանի թիկնապահը չեմ  և որևէ առնչություն չունեմ Նուբարաշենում տեղի ունեցած դեպքերի հետ»:

Թղթակցի այն հարցին, արդյոք նա որևէ կապ ունեցել է սպանվածների հետ՝ Մարտուն Կարապետյանը պատասխանել է, որ մտերիմ է եղել «Երրորդմասցի Լյովիկ»-ի հետ և 2011 թ իրար հետ մարզվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031