Գտել են  Արթուր Աֆյանին՝ կախված վիճակում 

Գտել են  Արթուր Աֆյանին՝ կախված վիճակում 

Հենց նոր  Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ  քիչ առաջ հայտնաբերել են ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը: Դատախազը տեղեկացրեց, որ  նրան գտել են Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածին գտնվող սուպերմարկետի հետնամասում՝ կախված վիճակում:

Հիշեցնենք, որ նա անհետացել էր փետրվարի 21-ի գիշերը,  այդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում վերջին անգամ խոսել էր հայրական տանը՝ Մարմաշեն գյուղում գտնվող իր կնոջ հետ , դրանից հետո հեռախոսը անհասանելի էր դարձել: Ոստիկանությունը Գյումրիում Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 հասցեում վարձակալած նրանց տանը զինվորական համազգեստի գրպանից հայտնաբերել էր երկտող, որտեղ վերջինս կնոջից ներողություն էր խնդրում՝գրելով.«Կներես, սուտը քանդեց մեր տունը»: Վերջինս, ըստ ընտանիքի անդամների, մեծ պարտքեր էր արել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դ.Մ says:

    Մամուլը նոր գրեց, որ այս տղային հայտնաբերել է մի բնակիչ Գյումրու, բա մեր մարզի ոստիկանությունը ինչով էր զբաղված այս օրերին, ամոթ չի? ոչ մի կառույց տեղում չի , բա Վովա Գասպարյանը որ մեծ- մեծ բրդում էր,խոսում էր, էս չի, իրա ղեկավարած համակարգը էս չի ու իրա ընկերը, որ ղեկավարում է մարզի ոստիկանությունըմ ամոթ

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք