Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ է ունեցել Հովակ Գալոյանը էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդի հետ

Օգոստոս 08,2015 17:16

Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը անձամբ ճանաչել է «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մուշեղյանին: Դերասանը Aravot.am-ին պատմեց, որ մի անգամ նույնիսկ այցելել է նրանց տուն, ծանոթացել նաեւ Մխիթարի նախկին կնոջն ու երեխային, ում հետ նույնիսկ նկարվել է. «Մի անգամ Նոր տարուց հետո հրավիրեց իրենց տուն սուրճ խմելու, մի կես ժամով մտա, սուրճ խմեցի ու գնացի»:

Դերասանը, սակայն, քիչ բան պատմեց իր եւ Մխիթարի ծանոթության մասին, հերքեց մեր տեղեկությունը, թե Մխիթարի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել: Մեր տեղեկություններով, դերասանը Մխիթարի երեխայի քավորն է, բայց Հովակ Գալոյանը հերքեց նաեւ այս տեղեկությունը. «Ինքը Սունդուկյան թատրոն էր հաճախում, ես իրեն այնտեղից գիտեմ: Գալիս-գնում էր, մենք Սունդուկյան թատրոնում «Ինձ մի լքիր» ներկայացման փորձերն  էինք այդ ժամանակ անում: Որպես դերասան նրա խաղը բեմում չեմ տեսել, ոչինչ չեմ կարող ասել, բայց որպես մարդ՝ պարկեշտ, նորմալ անձնավորություն էր, վատ տպավորություն չի թողել»:

Հովակ Գալոյանի տպավորությամբ, Մխիթարը սոցիալական նորմալ պայմաններում էր ապրում. «Կարդացած, գիտելիքներով տղա էր, ուզում էր բեմադրություն անել, սցենար էր գրել, առաջարկեց՝ կարդամ, ասում էր՝ քո  կարծիքն եմ ուզում իմանալ, բայց այդպես էլ չզանգահարեց: Հետաքրքիր բաներ կար, որոնք ուզում էր անել»:

Հիշեցնենք, որ Մխիթար Մուշեղյանը «Յանուս» թատրոնի տնօրենն էր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31