Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի գովազդներն անհետացել են

Սեպտեմբեր 01,2015 11:04

Դանիել Վարուժանի անվան դպրոցի հենց «քթի տակ»  տեղադրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող  «MAC ALEX» ընկերության վիսկու գովազդային վահանակներն անհետացել են:

Այսօր սեպտեմբերի մեկի առիթով Դ. Վարուժանի անվան դպրոց այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանից  (Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին) Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչու են ընտանեկան բիզնեսը գովազդում հենց դպրոցի հարեւանությամբ, երեխաներին փոքր հասակի՞ց են վարժեցնում ալկոհոլային խմիչքին: Պարոն Ալեքսանյանը չցանկացավ պատասխանել, ասաց՝ հետո կպատասխանեմ անպայման:

ancum_1

Մեր հարցին, թե որպես վարչական շրջանի ղեկավար Ձեր թույլտվությամբ են գովազդային վահանակները փակցվում,  չե՞ք կարծում, որ անհարմար վայր է ընտրվել, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Գովազդը փակցվել էր մինչեւ օգոստոսի 31-ը, ինչպես տեսնում եք հիմա գովազդ չկա փակցված, այլեւս չկա, չէ՞, ու այսուհետեւ չի լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930