Լրահոս
Օրվա լրահոսը

Կիվիրյանը հստակեցրեց, թե Վլադիմիր Գասպարյանի որ արտահայտությունից է վիրավորվել

Հունիս 06,2016 22:33

Ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա տեղակալ Հունան Պողոսյանի՝ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի հայցապահանջով դատական հաջորդ նիստը հոկտեմբերին է նշանակվել:

Այսօր վերլուծաբանի պաշտպան՝ փաստաբան Արամազդ Կիվիրյանը դիմում ներկայացրեց դատարանին, որով ավելացրեց հայցապահանջի հիմքը, հստակեցրեց հայցի առարկան:

Հայցվոր կողմը հստակեցրեց, թե ոստիկանապետի ու փոխոստիկանապետի որ արտահայտություններն են դիտարկում որպես վիրավորանք, որոնք՝ որպես զրպարտություն:

Հիշեցնենք, որ երկու պատասխանողները հայցվորի հասցեին հնչեցրել են «սադրիչ եւ խառնակիչ» արտահայտությունները, ինչը հայցվոր կողմը դիտարկում է որպես վիրավորանք:

«Նույն մարդիկ լրագրողների հետ զրույցում ասել են՝ Կիվիրյանները դիվիդենտներ են շահում, խառնեցին, խառնեցին, ձեր մեջ էլ գցեցին տարակուսանք»,- այս արտահայտությունը հայցվոր կողմը համարում է զրպարտանք:

Արգիշտի Կիվիրյանն իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել ու հերքել այն լրատվամիջոցներով, որոնցով այդ հայտարարությունը հրապարակվել է:

Կիվիրյանի պաշտպանը նաեւ այսօր միջնորդեց այդ արտահայտությունները հրապարակած լրատվամիջոցներին ներգրավել որպես երրորդ անձ, դատարանն այդ միջնորդության քննարկումը հետաձգեց: Դատական նիստն էլ հետաձգվեց, որ պատասխանող կողմը պատրաստվի դիրքորոշում հայտնել ներկայացված հայցապահանջի ու դիմումի վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի տասնմեկին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930