Մարդու դեմ ուղղված հանցագործություն

Մարդու դեմ ուղղված հանցագործություն

Ամերիկյան Օրլանդո քաղաքում «Փալս» գեյ-ակումբում տեղի ունեցած զարհուրելի սպանդը կրկին առիթ է տալիս մտորելու, թե ինչ է մարդը, նրա համոզմունքները, նրա ապրելակերպը, եւ ինչպես է այդ ամենն առնչվում պետության եւ նրա անվտանգության հետ:

Աֆղանական ծագումով ամերիկացի Օմար Մատինը, սպանելով 50 հոգու, արտահայտել է իր ատելությունը միասեռականների, գուցե իր համակրանքը «Իսլամական պետության», թերեւս նաեւ` հավատարմությունը արմատական իսլամիզմի հանդեպ: Բայց նրա զոհերը ՄԱՐԴԻԿ էին՝ տվյալ դեպքում կարեւոր չէ, թե ինչին էին նրանք հավատում, ում հետ էին համբուրվում կամ անկողին մտնում: Նրանք իրենց մասնավոր կյանքում իրավունք ունեին անելու այն, ինչ ցանկանում են, հավաքվել ցանկացած ակումբում, ապրել այնպես, ինչպես իրենք են նախընտրում:
Էրդողանին համակրող «Յենի աքիթ» թուրքական թերթն ահաբեկչությունը դատապարտելու փոխարեն, ճիշտ հակառակը՝ մեղադրել է զոհերին՝ նրանց անվանելով «այլասերվածներ»: Ի դեպ, այդ թերթը Թուրքիայում ատելություն է քարոզում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի նկատմամբ: Իրականում «շեղվածներն» ու «այլասերվածները» նրանք են, ովքեր այս կամ այն չափով արդարացնում են բռնությունը, առավել եւս՝ սպանությունը: Նույն Օմարի մասին հայտնի է, որ նա ծեծում էր նախկին կնոջը, երբ վերջինս, օրինակ, չէր հասցնում ժամանակին անել իր լվացքը: Մեծ ահաբեկչությունը ծնվում է փոքր բռնություններից:

Հայաստանում, պարզ է՝ որեւէ գրանցված լրատվամիջոց դժվար թե ուղղակիորեն քարոզի ահաբեկչությունն ու մարդակերությունը: Բայց սոցցանցերում ես կարդում եմ «յենիաքիթական» արձագանքներ՝ «հասնում է նրանց»: Որպես նման դիրքորոշման հիմնավորում բերվում են «գաղափարական», «ազգային» եւ «հայրենասիրական» փաստարկներ: Իբր այդ «այլասերվածները» խաթարում են մեր ազգային ոգին, խոչընդոտում են մեր պետության հզորացմանը: Չնայած ինձ թվում է, որ մեր պետության հզորացմանը խանգարում է ճիշտ հակառակը` հանդուրժողականության պակասը, նախեւառաջ՝ իշխանությունների կողմից, եւ առաջին հերթին նրանց հանդեպ, ովքեր քաղաքական եւ տնտեսական հավակնություններ ունեն: Բայց ընդհանուր անհանդուրժողականության մթնոլորտն, անշուշտ, առկա է մեր հասարակության մեջ՝ դրանում համոզվելու համար կարող եք կարդալ հենց այս հոդվածի տակ գրված մեկնաբանությունները՝ «Առավոտի» կայքում եւ սոցցանցերում:

Այս` միասեռականների հարցում անհանդուրժողականությունը Հայաստանում գալիս է, բնականաբար, ոչ թե Թուրքիայից եւ իսլամիստներից, այլ ներկայիս Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունից, որը մեծ «չափաբաժիններով» սպառում են մեր համաքաղաքացիները: Այդ քարոզչությունն ուղղված է ոչ այնքան միասեռականների, որքան Արեւմուտքի դեմ, որի հանդուրժողականությունը իբր կործանարար է: Մոտակա տասնամյակում մենք կտեսնենք, թե ում ինչ է կործանում:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Ձեր հանդուրժողականությունը ավելացե՞լ է, պարոն Աբրահամյան։
    շնորհավորում եմ։
    թե մինչև գեյ շքերթն է կամ նույնասեռ ամուսնությունը։

  2. Նորիկ says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,ամեն ինչ լավ էր, բայց վերջում “համը հանեցիք”))Էլի՞ Ռուսաստանն ա մեղավոր։Կարծում եմ չէ։Եվրոպայում հաշմանդամներին ասում են․”«Ավելի բարձր կարիք ունեցող մարդիկ»,իսկ Հայաստանում ՝”հաշմանդամություն ունեցող մարդիկ”։Մենթալիտետի հարց ա։

  3. Արմեն says:

    Հարգելի Նորիկ, Եվրոպայում ընդունված է «հաշմանդամ մարդիկ» (disabled people) արտահայտությունը, որոշ երկրներում` «հաշմանդամություն ունեցող մարդիկ/անձինք» (people/persons with disabilities)։ Դա ասում եմ որպես հաշմանդամության ոլորտի մասնագետ։

    • Նորիկ says:

      Արմեն ջան ,disabled people արտահայտությունը, այո։Նայած ոնց եք թարգմանությունը հասկանում։Ես ,օրինակ, էսպես կթարգմանեի․․․․ կարիք ունեցող մարդ,կարիքներ ունեցող մարդկիք։

  4. Լավատես says:

    Շատ մարդիկ կան, որոնք հոգեկան կամ մարմնական արատներով են ծնվել ու ոչ մի հայի մտքով չի անցնի նրանց անտեղի վիրավորել, բայց այդ արատավորները, երբ իրենց զգում են նեղված, ճնշված, նրանք դառնում են թունդ լուսանցքային, որն էլ թունդ հակաազգային է, երբ իրենց անիմաստ շքերթներն են անցկացնում: Լուսանցքայինների շարքերն են ընդգրկվում առաջին հերթին իրենց հայրենի տունը ուրացածները, չկայացած ոչ ազգային մտավորականությունը ու այլ հոգեւոր արատներով տառապողները: Եկեք ընդունենք այնպիսի օրենքներ, որ ցանկացած հայ մարդ, ով հպարտանում է իր հայ լինելով, իրեն արատավոր չզգա հայերի մեջ:

    • Ազգային անարատ գեյ says:

      Մենք նույն իրավունքներից ենք օգտվում,
      իսկ իմաստ ունի գեյ շքերթ թե չէ էդ անողը պիտի որոշի , ախպերս։

      • Ruben says:

        Հոմոֆոբների (միասեռականների) տեղը հոգեբուժարանում է կամ էլ վանական համալիրներում:

        • Arman says:

          http://inchuzem.am/234-question-2.html

          Հարց հոգեբանին. Արդյո՞ք միասեռականությունը բուժելի է

          Հարցին հիմնավորված պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հստակեցնել առաջադրված հարցում առկա հասկացությունները: Նախ և առաջ, միասեռականության կամ նույնասեռականության մասին խոսելիս պետք է նշել սեռական կողմնորոշման մասին, որը մարդու հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունն է այլ մարդու նկատմամբ: Իսկ նույնասեռականությունը մարդու հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունն է նույն սեռի անձի նկատմամբ և հանդիսանում է սեռական կողմնորոշման ձևերից մեկը, ինչպես տարասեռականությունը (հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչություն հակառակ սեռի նկատմամաբ), երկսեռականությունը (հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչություն երկու սեռերի նկատմամաբ) և անսեռականությունը (հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչություն բացակայությունը որևէ սեռի նկատմամաբ): Այսինքն` սեռական կողմնորոշում ունի յուրաքանչյուր մարդ և կախված նրանից, թե հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունն ինչ ուղղվածություն ունի` մենք մարդկանց անվանում ենք տարասեռական, երկսեռական, նույնասեռական կամ անսեռական: Մյուս կողմից, մենք կարող ենք խոսել բուժման մասին միայն այն դեպքում, երբ առկա է որևէ խանգարում կամ հիվանդություն, սակայն նույնասեռականությունը չի հանդիսանում հիվանդություն կամ հոգեկան խանգարում` համաձայն հոգեկան խանգարումների միջազգային դասակարգումների, որոնցով ուղղորդվում են նաև հոգեբան մասնագետները: Այսպես, 1973թ-ին Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը հանել է «նույնասեռականությունը» Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկից (DSM II), ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս 1990 թ. մայիսի 17-ին հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը Հիվանդությունների միջազգային դասակարգման հոգեկան խանգարումների շարքից (ICD-2): Հետևաբար, մենք չենք կարող խոսել նույնասեռականության կամ միասեռականության բուժման մասին, քանի որ այն չի հանդիսանում հոգեկան խանգարում կամ հիվանդություն, այլ յուրաքանչյուր մարդուն բնորոշ սեռական կողմնորոշման ձևերից մեկն է

        • Դասատու says:

          Քո տեղը դպրոցում ա։
          մի հատ կարդա ապերիկ, իմացի հոմոֆոբ ինչ ա։

          • Arman says:

            քո տեղնա դպրոցում ու սաղ հայերի սահմանափակ ուղեղներով որ ասում են միասեռականությունը հիվանդությունա, ու ընդեղ նշել էր միասեռականներ, հիմի ինչ անենք որ արագ արագ կարդացել էի չէի հասկացել ինչ նկատի ուներ, բացի այդ էդ մարդը նույնպես դեմա ի դեպ ասեմ միասեռականությանը քանի որ Աստվածաշնչյան հատվածներ էր մեջ բերել

    • Հոմոֆոբներին՝ բաքու says:

      Դու էդ քո պիտակներով քո հոգևոր արժեքներն ես արտացոլում՞։
      Հայաստանում պիտի ապրեն
      եզդին, ռուսը, բողոքականը, հրեան , գեյը, հաշմանդամություն ունեցող անձինք, սևամորթը, լաայնաթինունքը, կոլտը, կապուտաչյան և այլն, բայց ոչ Քսենոֆոբը։
      դուրդ չի գալիս մեր երկիրը, գնա եղբայրներիդ մոտ՝, բաքու ։

    • Լավատես says:

      Ես էլ, դուք էլ մենք մեզ հայ եք համարում, ուրեմն միասին պետք է լուծենք համահայկական ազգային խնդիրներ եւ ոչ թե անձնական, կուսակցական, կրոնական ու նման բաներ: Դրա համար անկախ անձնական առանձնահատկություններից մենք պետք է մի կողմ դնենք մեր անձնականը ու միավորվենք հայ ազգային խնդիրների շուրջ, մեզ շրջապատում են մեծաքանակ քոչվորներ, դրա համար էլ ամեն ազգային մտածողությամբ հայ մեր ազգի համար փրկություն է՝ անկախ նրա չգիտեմինչերից: Իսկ երբ մեր եղբայրները գրավեն էդ հիշատակված քաղաքը, արժե իհարկե գնալ մեր եղբայրների մոտ:

  5. Արեգ says:

    Շնորհակալություն ողջամիտ հոդվածի համար։

  6. Միքայել says:

    Ես չեմ կարծում, որ պրոբլեմը Ռուսաստանի մեջ է. նույն Ռուսաստանում ավելի տոլեռանտ են միասեռականների նկատմամբ: Անհանդուրժողականության այս խնդիրը միատարր չէ. ես կառանձնացնեի մարդկանց 2 խումբ. 1.Անգրագետ, անդաստիարակ ու ագրեսիվ մարդիկ, որոնք բավարարվածություն են ստանում հոտային բնազդով ինչ-որ մեկին, կամ մարդկանց խմբին վիրավորելուց (ռուսերեն լավ բառ կա՝ быдло), 2.մարդիկ, ովքեր անկեղծ կարծում են, որ միասեռականությունը դա արատ է, հիվանդություն կամ շեղում և որի <> ցանկության դեպքում: Միասեռականների հարցով տարբեր քննարկումներից և դեբատներից արդեն վաղուց եմ հոգնել, միշտ մի բան եմ ասում. բացեք նայեք՝ ո՞ր երկրներում է տոլեռանտ վերաբերմունք, ո՞ր երկրներում՝ հակառակը… Իսկ այն երկրերում, որտեղ, ենթադրենք 50/50 է (օրինակ ԱՄՆ), նայեք թե բնակչության ո՞ր հատվածն է դա համարում նորմալ (այսինքն, կրթական ինչպիսի ցենզ ունեցող մարդիկ) և ո՞ր հատվածն է անհանդուրժողական: Իմ կարծիքով, նշված հարցերը պարզելուց հետո, ողջամիտ մարդու համար ակնհայտ կդառնա, թե ճիշտ մոտեցումը որն է:

  7. Arman says:

    ովքեր տեղյակ չեն

    http://inchuzem.am/234-question-2.html

    Հարցին հիմնավորված պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հստակեցնել առաջադրված հարցում առկա հասկացությունները: Նախ և առաջ, միասեռականության կամ նույնասեռականության մասին խոսելիս պետք է նշել սեռական կողմնորոշման մասին, որը մարդու հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունն է այլ մարդու նկատմամբ: Իսկ նույնասեռականությունը մարդու հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունն է նույն սեռի անձի նկատմամբ և հանդիսանում է սեռական կողմնորոշման ձևերից մեկը, ինչպես տարասեռականությունը (հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչություն հակառակ սեռի նկատմամաբ), երկսեռականությունը (հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչություն երկու սեռերի նկատմամաբ) և անսեռականությունը (հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչություն բացակայությունը որևէ սեռի նկատմամաբ): Այսինքն` սեռական կողմնորոշում ունի յուրաքանչյուր մարդ և կախված նրանից, թե հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունն ինչ ուղղվածություն ունի` մենք մարդկանց անվանում ենք տարասեռական, երկսեռական, նույնասեռական կամ անսեռական:
    Մյուս կողմից, մենք կարող ենք խոսել բուժման մասին միայն այն դեպքում, երբ առկա է որևէ խանգարում կամ հիվանդություն, սակայն նույնասեռականությունը չի հանդիսանում հիվանդություն կամ հոգեկան խանգարում` համաձայն հոգեկան խանգարումների միջազգային դասակարգումների, որոնցով ուղղորդվում են նաև հոգեբան մասնագետները: Այսպես, 1973թ-ին Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը հանել է «նույնասեռականությունը» Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկից (DSM II), ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս 1990 թ. մայիսի 17-ին հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը Հիվանդությունների միջազգային դասակարգման հոգեկան խանգարումների շարքից (ICD-2):
    Հետևաբար, մենք չենք կարող խոսել նույնասեռականության կամ միասեռականության բուժման մասին, քանի որ այն չի հանդիսանում հոգեկան խանգարում կամ հիվանդություն, այլ յուրաքանչյուր մարդուն բնորոշ սեռական կողմնորոշման ձևերից մեկն է…

    Հղումներ
    American Psychiatric Association: http://www.psych.org/
    American Psychological Association: http://www.apa.org/
    World Health Organization: http://www.who.int/en/

    Լիլիթ Ավետիսյան
    «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հոգեբան
    ԵՊՀ ասպիրանտ

    • Ruben says:

      1. Сношение мужчины с мужчиной запрещено Торой.
      Мужчина не может “возлежать” с другим мужчиной!
      Сказано: “С мужчиной не ложись, как ложатся с женщиной- мерзость это”.
      2. В Библии написано:”Если какой мужчина станет перед другим мужчиной, УНИЧТОЖЬ обоих. Если женщина, станет перед скотом, уничтожь и женщину и скота…
      ” Господь Бог посчитал необходимым УНИЧТОЖИТЬ за гомосексуализм и лесбиянство города Содом и Гоморру,- кто ты, что бы с Ним не соглашаться!?
      3. Гомосекам дорога открыта в Маштагинский район. Вон из Армении!

      • Arman says:

        Ղևտական 19:19
        Իմ կանոնները պահեք։ Երկու տեսակ ընտանի կենդանիներ չխաչասերես, քո արտում երկու տեսակ սերմ չցանես+ և երկու տեսակ թելերից գործված հագուստ չհագնես

        Ղևտական 19:27
        «Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք

        Երկրորդ Օրինաց 14:4-8
        Սորանք են ձեր ուտելու անասունները, արջառը, ոչխարը եւ այծը, Եղջերուն, այծեամը, վիթը, խարբուզը, այծքաղը, յամոյրը եւ անալութը։ Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասունն ուտէք. Բայց որոճողներից կամ կճղակը ճեղքուած եղողներից սորանց չ’ուտէք. Ուղտը, նապաստակը եւ ճագարը. Որովհետեւ նորանք թէպէտ եւ որոճում են, բայց նորանց կճղակը ճեղքուած չէ. Նորանք ձեզ համար անմաքուր լինեն։ Եւ խոզը՝ որ թէեւ կճղակը ճեղքուած է, բայց չէ որոճում. Նա ձեզ համար անմաքուր լինի։ Նորանց մսիցը չ’ուտէք, եւ նորանց դիակներին չ’դպչէք

        Կարևոր է հիշել, որ այս խոսքերը բերված են Ղևտական կամ Ղևտացոց գրքից, որը ստեղծվել է Ղևտացիների համար: Ղևտացիները հատուկ հոգևորականների դաս էին, որ ապրում էին Հին Իսրայելում: Նրանք ունեին իրենց սեփական քաղաքներն ու կալվածքները: Ղևտական գրքում կան շատ ծայրահեղական օրենքներ, որոնք մենք այսօր չենք կիրառում: Ուստի, ինչո՞ւ պետք է հետևենք այս կետին, եթե չենք հետևում մյուս կետերին: Ասենք` Ղևտական 19:19 «Պիտի պահպանէք իմ այս օրէնքները. Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։ Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր»: Կամ Ղևտական 19:27 «Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք»: Երկա՞ր եք պահում ձեր մազերը և չեք էլ սափրվո՞ւմ: Ղևտական 20:10 «Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ շնացեալը»: Մահվան կդատապարտե՞ք ձեր հարազատին կամ ծանոթին, եթե իմանաք, որ նա «շնացել է»: Արդյո՞ք հետևում եք այս օրենքներին: Իսկ եթե ոչ, ինչո՞ւ պետք է հետևենք Ղևտականի ցանկացած մեկ այլ օրենքի:

      • Arman says:

        Ղևտացոց 19:19
        «Պիտի պահպանէք իմ այս օրէնքները. Չթողես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակուի։ Քո այգում տարբեր սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր նիւթերից գործուած գարշելի զգեստներ մի՛ հագիր»:

        Ղևտացոց 19:27 «Ձեր գլխի մազերը մի՛ հիւսէք եւ ձեր մօրուքին ձեւ մի՛ տուէք»

        Սորանք են ձեր ուտելու անասունները, արջառը, ոչխարը եւ այծը, 5 Եղջերուն, այծեամը, վիթը, խարբուզը, այծքաղը, յամոյրը եւ անալութը։ 6 Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասունն ուտէք. 7 Բայց որոճողներից կամ կճղակը ճեղքուած եղողներից սորանց չ’ուտէք. Ուղտը, նապաստակը եւ ճագարը. Որովհետեւ նորանք թէպէտ եւ որոճում են, բայց նորանց կճղակը ճեղքուած չէ. Նորանք ձեզ համար անմաքուր լինեն։ 8 Եւ խոզը՝ որ թէեւ կճղակը ճեղքուած է, բայց չէ որոճում. Նա ձեզ համար անմաքուր լինի։ Նորանց մսիցը չ’ուտէք, եւ զ նորանց դիակներին չ’դպչէք։

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք