Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ իրենց միջոցները փոխանակ բանակին տրամադրեն, առաջարկում են որպես ընտրակաշառք». Աբգար Ափինյանը՝ ընտրակաշառքի ցուցակների մասին

Մարտ 01,2017 15:43

«Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցության վարկանիշային ցուցակով առաջադրված գրող Աբգար Ափինյանը ԱԺ ընտրություններին կմասնակցի Կենտրոն Նորք -Մարաշ, Էրեբունի վարչական շրջանում: Նա այսօր «Տեսակետ» ակումբում ասաց, որ այդ կուսակցությանն անդամագրվել էր դեռ անցած տարի:

«Վերջին 25 տարիներին նկատեցի՝ մշակութային խնդիրներն արծարծվում են, բայց լուծում չեն գտնում, նույնիսկ մշակույթի նախարարությունում առ այսօր մշակույթ ստեղծողներին, ըստ էության, չեն ճանաչում, մշակութային քաղաքականություն չկա, ինչը առաջացրել է խորը ճգնաժամ մշակութային ոլորտում: Սպասել, որ հետագայում հրաշքով բան կփոխվի, ճիշտ չէ: «Հայկական վերածնունդը» իր մշակութային ուղղվածությամբ շատ բան կարող է փոխել մեր կյանքում, Արթուր Բաղդասարյանի ծրագրում մշակույթը առաջնային տեղ է գրավում: Այդ ուղղությամբ ԱԺ-ում շատ անելիքներ ունեմ, լավատեսորեն գնում եմ ընտրապայքարի»,- ասաց Աբգար Ափինյանը:

Նախընտրական շրջանում պատգամավորի թեկնածուի արձանագրել է քաղաքացիների հուսահատություն եւ մտահոգվել ընտրակաշառք բաժանելու համար նախատեսված ցուցակների կազմման լուրերից. «Ամոթալի եմ համարում, որ այսօր մարդիկ իրենց միջոցները փոխանակ բանակին տրամադրեն, առաջարկում են որպես ընտրակաշառք: Սա իմ սրտում վերք է»:

Aravot.am-ը պարոն Ափինյանից հետաքրքրվեց՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն էլ՝ նախկին ՕԵԿ-ը, ընտրություններին հայտնի է որպես ընտրակաշառք ընտրողներին ջեմ ու մուրաբա բաժանող, դրան ինչպե՞ս եք վերաբերում, ի պատասխան պարոն Ափինյանը պատասխանեց. «ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդը» չէ, ես կարող եմ պատասխան տալ «Հայկական վերածնունդի» համար…բայց ես երբեք չեմ հիշում նման բան, իմ ամբողջ գիտակցական կյանքն ապրել եմ Կոնդում, չեմ հիշում, որ ՕԵԿ-ը ինչ-որ բան առաջարկի, նման բան չի եղել »:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031