Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական նոր օրենսգիրքը կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները. Արփինե Հովհաննիսյան

Մարտ 02,2017 14:47

Դատական համակարգի վերաբերյալ բոլոր դժգոհություններն ուղղվում են արդարադատության նախարարին և այս առնչությամբ նախարարի սահմանափակ լծակներից մեկը օրենսդրական ճանապարհով համակարգը բարեփոխելու հնարավորությունն է: Ներկայացնելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծը՝ այս մասին նշեց արդարադատության Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ վարչապետի 100 օրվա ամփոփման ժամանակ արդարադատության նախարարության կողմից դատական համակարգի վերաբերյալ ներկայացված ախտորոշումը պայմանավորված էր դատական համակարգի ցածր վարկանիշով, ձևավորված ոչ միասնական դատական պրակտիկայով, կոռուպցիայի վերաբերյալ տարածված պատկերացումներով, դատավորների անկախության ցածր մակարդակով, գործերի ողջամիտ քննության խախտումներով և այլն: Նախարարը, կարևորեց օրենքի նախագիծը և նշեց, որ այն կլուծի համակարգում առկա մի շարք խնդիրները:

Դատական համակարգում առկա խնդիրները վերացնելու ճանապարհին «Դատական օրենսգրքի» նախագծի կարգավորումները վերաբերում են հետևյալին՝

1. Կհստակեցվեն Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավոր, ինչը նշանակում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը իրավունք ունի քննարկել դատավորի անկությունը ստվերող կամ վտանգող ցանկացած հարց և այդ կապակցությամբ առաջարկություն ներկայացնել պետական մարմիններին:

2.Վճռաբեկ դատարանի նախագահն այսուհետ իրավունք չի ունենալու հարուցել կարգապահական վարույթ վճռաբեկ դատարանի պալատի դատավորի նկատմամբ:
Դատարանների նախագահները չեն կարողանալու ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմերում:

3. Դատարանների նախագահների խորհուրդն այլևս որպես դատական համակարգի համար պարտադիր որոշումներ կայացնող մարմին գոյություն չի ունենալու:
Վճռաբեկ դատարանի նախագահը չի հանդիսանալու բոլոր դատարաններին սպասարկող կառույցի հիմնադրի անունից հանդես եկող պաշտոնատար անձ:

4. Օրենսգրքով կարգավորվում է նաև դատավորների գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ գործընթացը: Առաջխաղացման ցուցակներում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական և որակական ցուցանիշների հիման վրա ստացել են բարձր գնահատականներ: Օբյեկտիվ գնահատման ապահովման հարցում ներդրվելու է որևէ արտաքին միջամտություն բացառող էլեկտրոնային գնահատման համակարգ:

5. Նախագծում անդրադարձ է կատարվել նաև հանրության շրջանում մեծ դժգոհություն առաջացրած տևական ժամանակ քննվող գործերին, ինչն ունի իր օբյեկտիվ պատճառը՝ դատավորների ծանրաբեռնվածությանը: Մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով կարևորվել է միջդատական վարույթների գործերով՝ «ազատության իրավունք, անձնական կյանքի անձեռնմխելության իրավունք, բնակարանի անձեռնմխելիության իրավունք և այլն» մասնագիտացված դատավորների առկայությանը:

6. Սահմանվել են դատավորի պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները, որով հստակ տարանջատվել է ի պաշտոնե գործելի և ոչ դատական գործունեություն իրականացնելիս դատավորի վարքագծի կանոնները: Ոչ ֆորմալ միջավայրում պաշտոնատար անձի կամ գործի կողմերից որևէ մեկի հետ շփվելիս դատավորը պետք է ընդդիմազերծ կեցվածք դրսևորի, իսկ դրա խախտումը կհանգեցնի պատասխանատվության:

Զեկույցի ավարտին նախարարը հայտնեց, որ նախագիծը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով, այնուհետև ամփոփվի բոլոր կարծիքները և նոր միայն ուղարկվի Ազգային Ժողով:

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031