Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Բարեկամավանը

Հուլիս 22,2017 12:40

Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը հայտնեց, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժն ավելի քան մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Նրա խոսքերով՝ ադրբեջանական զինուժը մինչ այդ կրակում էր գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Նա ասաց. «Ժամը 12-ից 5 պակաս գյուղի վրա առաջին կրակոցը եղավ: Հարվածեցին իմ տանը, տանիքի շիֆերը փշրվելով թափվեց իմ կողքին, ես եւս կարող էի  տուժել»: Գյուղի գնդակոծությունը տեւել  է մինչեւ գիշերվա ժամը 1-ը: Վնասվել են  տների տանիքներ:  Հ. Ղարաքեշիշյանին հարցրինք, թե ինչ զենքերից է գնդակոծվել գյուղը; Նա ասաց՝ հավանաբար «ԴՇԿ» եւ «ԱԳՍ» զենքերից:

Նախկին գյուղապետը հայտնեց, որ  Բարեկամավան գյուղը վաղուց չէր գնդակոծվել, վերջին շրջանում սա առաջին դեպքն էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31