Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ վերլուծաբաններն առաջնորդվում են պետականության շահերով

Սեպտեմբեր 03,2017 22:55

Այսօր «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ երկրորդ համագումարում քննարկվեցին կազմակերպության գործունեության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր: Ներկայացվեցին եւ ընդունվեցին հիմնարար փաստաթղթերը, կազմակերպության հռչակագիրն ու ռազմավարությունը, նոր կանոնադրությունը եւ ներքին կանոնակարգը:

Կենտրոնը երիտասարդ վերլուծաբան մասնագետների միտքը վերլուծությունների տեսքով հանրայնացնում է ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարալեզու  լսարանների համար:

ԵՎՀԿ արտաքին կապերի փոխնախագահ Արմինե Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Քանի որ մենք նպատակ ունենք նյութականացնել ինտելեկտուալ ներուժը, որ կա հասարակությունում եւ երիտասարդ մասնագետների միտքը փոխանցել, հիմնվում ենք մի քանի գաղափարների վրա, որոնց մեջ առաջնայինը հայաստանակենտրոնությունն է: Այսինքն, մենք առաջնորդվում ենք պետականության շահերով: Սա պետք չէ շփոթել իշխանության շահերի հետ: Մեր համոզմամբ հանրայինը եւ պետականը չպետք է հակասեն: Իսկ հակասության դեպքում մենք նախապատվությունը տալիս ենք պետական շահին, ինչը առաջնային է եւ շատ կարեւոր»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930