Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Պլաստմասսե» բրինձը կոչնչացնեն, Կովկասյան գորշին` «կվերակենդանացնեն» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 13:30

Օրեր առաջ քաղաքացիներն ահազանգել էին, որ շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ, որը ուշ է եփվում, վատ հոտ ունի եւ պլաստմասսա է հիշեցնում: Սննդամթերքի անվտանգության ծառայությունը նմուշառում է իրականացրել, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանելով հարցին, ասաց, որ հարցն իրեն էլ մտահոգել է եւ ծառայությունը ներկայումս լայնամասշտաբ մոնիթորինգ է իրականացնում, որպեսզի հասկանան տվյալների համապատասխանությունը իրականության հետ. «Ստուգումը կանեն եւ կտեղեկացնեն ինչ արդյունքներ ստացան»:

Մանրամասները` տեսանյութում

Այսօր Իգնատի Առաքելյանն ու ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ներկայացրին երկու ծրագիր. մեկը` դպրոցների սնունդը բարելավելու եւ երեխաների թերսնուցումը կանխելու, գյուղերում սոցիալապես անապահով խավի զբաղվածությունն ապահովելու, մյուսը` Կովկասյան գորշ ցեղատեսակը ոչնչացումից փրկելու:

Պարոն Առաքելյանի խոսքով, Խորհրդային միության փլուզումից հետո այս ցեղատեսակի կաթնատվությունը, մսատվությունը զգալի ընկել է:

Այս ցեղատեսակը փրկելու համար նախարարությունը նույնիսկ Կովկասյան գորշի զարգացման հայեցակարգ է մշակել:

Aravot.am-ի հարցին, թե գյուղոլորտի գիտնականները պարբերաբար ահազանգում էին, որ այլ երկրներից ներկրված ցողատեսակները չեն հարմարվում հայաստանյան բնակլիմայական պայմաններին եւ անօգուտ է նրանց ներկրումը, արդյոք Կովկասյան գորշի «վերածնունդը» հենց այս գործոնո՞վ է պայմանավորված, պարոն Առաքելյանը պատասխանեց, որ Կովկասյան գորշը կազմում է Հայաստանի անասնապահության 90 տոկոսը եւ դրա կորուստն, ըստ նախարարի, մեծ վնասներ կհասցնի գյուղատնտեսությանը:

Անդրադառնալով երեխաների թերսնուցման հարցերին, նախարարն ասաց, որ դպրոցներին կից ջերմատներ են հիմնելու, որպեսզի էկոլոգիապես մաքուր սնունդ աճեցնեն եւ հատկացնեն դպրոցներին: Սոցանապահով ընտանիքներին էլ գումար են տրամադրելու` պայմանով, որ նրանք ծրագրի ավարտին դուրս գան անապահովության նպաստի համակարգից եւ շարունակեն իրենց զբաղվածությունը: Նախարարի ներկայացմամբ, գումար հատկացնելու նպատակը հենց այն է, որպեսզի այդ ընտանիքները կարողանան որեւէ գործ սկսել: Ծրագրի շահառու կլինի 150 ընտանիք, սակայն դեռ պարզ չէ, թե աղքատ ընտանիքներին ոտքի կանգնեցնելու համար յուրաքանչյուրին որքան գումար կհատկացվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031