«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Խորհրդարանական երկրում ինչպես են սրանք արհամարհում Ազգային ժողովը…
Այսօր հայտարարվում է, որ կառավարությունը ձևավորել է Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որին կտրվի 3 ամիս ժամկետ, որ մշակվեն, ներկայացվեն համապատասխան առաջարկություններ։
Նայում ես խմբում ընդգրկված գերատեսչությունների ցանկը, ու մեկ էլ՝ ոլորտի խորհրդարանական վերահսկող ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողով կարծես գոյություն չունի։

Կարդացեք նաև
Կոնսերվատորիայից թող ընդգրկեն խմբի կազմում, որ առավել քան խոր ուսումնասիրեն։
Թեև Ռազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին նշանակելուց հետո ոչ մի ուսումնասիրություն վիճակը, ցավոք, չի փրկի…»։


















































