«Ապառաժ Արցախ». Հարյուրավոր ուսանողների կրթությունը կարող է վտանգվել ֆինանսական խնդրի պատճառով:
Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր ընտանիքների համար նոր ուսումնական տարվա մեկնարկին մեկ այլ լուրջ խնդիր է առաջացել․ վճարովի հիմունքներով բուհ ընդունված երեխաների ուսման վարձերը։ Ընտանիքները մտահոգված են՝ ինչպես են վճարելու հազարավոր դրամների հասնող տարեկան վարձերը, և արդյոք պետական աջակցություն կտրամադրվի՞։


















































