«Disney»-ին պատկանող «ABC» հեռուստացանցը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) դեմ՝ պնդելով, որ հանձնաժողովի գործողությունները կարող են քաղաքական ճնշման և ցանցի խմբագրական անկախությանը միջամտելու փորձ լինել։
Վեճը վերաբերում է «ABC»-ի ութ կայանների լիցենզիաների վերանայմանը։ Դատարանից «ABC»-ն պահանջում է դադարեցնել լիցենզիաների վերանայումը և թույլ չտալ, որ «FCC»-ն իր կարգավորող գործիքակազմի միջոցով ազդի Ընկերության խմբագրական որոշումների վրա։
Հայցում անդրադարձ է կատարվում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «ABC»-ի հասցեին արված քննադատություններին և FCC նախագահ Բրենդան Քարի հրապարակային հայտարարություններին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով


















































