Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց Եկեղեցին զորավոր է իր հավատացյալ հայորդիներով». Վեհափառ Հայրապետ

Օգոստոս 19,2026 19:22 Share

Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։

Հանդիպման սկզբում երախտագիտության խոսքով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված համակարգող Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը և միության համահիմնադիր Շավարշ Կարապետյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայտնելով իրենց որդիական շնորհակալությունը ջերմ ընդունելության և մշտական աջակցության համար:

Իր օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց միության անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերն ու նշանակությունը հայրենական կյանքի շենացման նվիրական գործում։

Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Եկեղեցու առաքելության իրականացմանն ուղղված ծրագրերում երիտասարդ քրիստոնյա գործարարների բերած զորակցությանն ու աջակցությանը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին զորավոր է իր հավատացյալ հայորդիներով։

Հանդիպման ընթացքում միության անդամներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Նորին Սրբությանը՝ հայցելով Հայրապետի օրհնությունը, խորհուրդներն ու հայրական պատգամները՝ իրենց հետագա գործունեությունն առավել արդյունավետ, ազգանվեր ու եկեղեցաշեն ընթացքով իրականացնելու համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը մաղթեց ներկաներին՝ պատգամելով նրանց շարունակել իրենց գործունեությունը ի խնդիր հայրենանվեր ու եկեղեցանպաստ ծրագրերի իրականացման և հայրենիքի շենացման։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31