Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ամերիկյան հ/կ-ները Կոնգրեսին կոչ են անում վերացնել պատժամիջոցները

Օգոստոս 19,2026 18:30 Share

ԱՄՆ-ում թուրքական համայնքին և թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամի և նրանց փոխանցել իրենց պատրաստած համատեղ նամակը։

Այդ նամակում ընդգծվել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկարամյա դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև շեշտվել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային և գլոբալ անվտանգության տեսանկյունից։

ԱՄՆ-ում գործող թուրք-ամերիկյան կազմակերպությունները նախաձեռնություն են սկսել՝ ապահովելու համար, որ Թուրքիան կրկին հասանելիություն ստանա F-35 կործանիչներին։

Կոնգրեսի անդամներին փոխանցված նամակում նշվում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը նպաստում է երկու երկրների ընդհանուր շահերին։

«Խնդրում ենք աջակցել ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների վաճառքին և վերացնել այս համագործակցության ճանապարհին կանգնած անհարկի պատժամիջոցներն ու խոչընդոտները»,- ասվում է վերոնշյալ նամակում։

Թուրք-ամերիկյան կազմակերպությունները պնդել են, որ F-35-ների վաճառքը պետք է դիտարկել ոչ միայն Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական հարաբերությունների, այլ նաև ՆԱՏՕ-ի անվտանգության և տարածաշրջանային կայունության համատեքստում։

 

Աղբյուր՝  Ermenihaber.am/kisadalga.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31