CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Նոր Կյանք, Հոռոմ, և Ձիթհանքով բնակավայրերի շահառուներին գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար տրամադրվել է 16 մոտոբլոկ՝ համապատասխան գյուղատնտեսական սարքավորումներով։
Ծրագրով նախատեսված է տրամադրել բազմատեսակ օժանդակության փաթեթներ, ներառյալ մոտոբլոկներ, կցասայլեր, խոտհնձիչներ, գութաններ և սրսկիչներ։
Տեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ծրագրի իրականացման թիմի, խորհրդատվական ծառայություններ մատուցող «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչները, ծրագրի շահառուները, մարզպետարանի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարները։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


















































