Լրահոս
Օրվա լրահոսը

«25.000 դրամ պարտքի համար տասնամյա աղջկաս առեւանգել էր». Եղվարդի բնակիչ

Փետրվար 02,2018 16:32

Եղվարդի բնակիչ Վարսենիկ Ա.-ն մանրամասներ է պատմում իր տասնամյա աղջկա առեւանգման դեպքով: Ըստ նրա՝ հարեւանուհին՝ Մարինե Հ.-ն, իր աղջկան դպրոցից խաբելով տարել է իր տուն ու սկսել իրեն սպառնալ՝ եթե պարտքը չտաս, երեխային չեմ տա:

«Չէր թողնում երեխաս գար: Տասը անգամ իրեն ասացի՝ երեխուն բեր տուն, ասաց՝ ստեղ երեխա չկա: Դպրոցից երեխուս վերցրել է, ասել է՝ արի գնանք հաց առնենք ու խաբել, տարել»,- Aravot.am-ին պատմեց Վարսենիկ Ա.-ն:

Վարսենիկի պատմելով, ինքը 30.000 դրամ պարտք է վերցրել Մարինեից, վերադարձրել 5000 դրամը. «Չեմ հրաժարվել մնացած գումարը տալուց, ասել եմ՝ քիչ-քիչ կտամ»:

Վարսենիկ Ա.-ի խոսքով, երեխան այնքան էր վախեցել, որ երեկ չէր կարողանում խոսել. «Ասում էր մամայիդ ասա, փողը բերի տա, նոր թողնեմ, գնաս»:

Մեր դիտարկմանը, թե Մարինեն պնդում է, որ ձեր երեխաներին ինքն է պահել, Վարսենիկ Ա.-ն հակադարձեց՝ սուտ է. «Էդ ինչ է պահել, տաք ջուր չենք ունեցել, լողացրել է, էդ եղավ պահե՞լ, հա ինչ անենք, երեխա են, սոված են եղել, ինքը իր կամքով մի կտոր հաց է տվել»:

Մեր դիտարկմանը, թե ձեզ մեղադրում են, որ բոլորին, այդ թվում նաեւ ձեր ամուսնու համար եք բողոք ներկայացրել ոստիկանությունում, մեր զրուցակիցը շարունակեց. «Սուտ, այ սուտ խոսան, դուշման չեմ, իմ հիվանդ մարդուն գցեմ միլիցիաների դուռը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ պարտքի դիմաց Եղվարդի բնակիչ Մարինեն նույն քաղաքի բնակիչ Վարսենիկի տասնամյա աղջկան առեւանգել է ու սպառնացել, որ մինչեւ պարտքը չվերադարձնի, երեխային չի տա:

Հիշեցնենք նաեւ, որ Մարինե Հ.-ն հրաժարվում է իրեն ուղղված մեղադրանքից՝ պնդելով, որ երեխան ինքն է խնդրել իրենց տանը մնա, մինչեւ ծնողները աշխատանքից գան, տասնամյա աղջիկը, ըստ Մարինեի, իրենց տանը թեյ էր խմում, ինքը չի առեւանգել: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728