Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյան. «Չինովնիկներ են պատժվել»

Փետրվար 20,2018 15:06

«Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը երբեք չի վաճառվելու»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Արման Սահակյանն ամփոփում էր իր գլխավորած կառույցի`անցած տարվա աշխատանքները: Ասաց`մուտքերը կազմել են ավելի քան 685 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ մուտքերն աճել են 4.7 անգամ։ 2017-ին, ըստ Արման Սահակյանի, 90 ընտանիքի նվիրաբերվել ու սեփականաշնորհվել են հանրակացարաններում իրենց զբաղեցրած սենյակները։

Արման Սահակյանն անդրադարձել էր նաեւ այն պաշտոնյաներին, որոնք չարաշահումներ են կատարել կամ թերացել են իրենց աշխատանքում: Ասաց`արդեն կան պատժվածներ: Լրագրողները խնդրեցին օրինակներ բերել: Նա գերադասեց շատ մանրամասների մեջ չմտնել: Միայն ասաց, որ Ոսկերչական գործարանի կառավարչին անցյալ տարի ազատել են աշխատանքից` վնաս ձեւավորելու համար. «Նման ճակատագիր սպասվում է այն կառավարիչներին, որոնք կվատթարացնեն ՊՓԲԸ-ների աշխատանքը»։

Ի դեպ, նախկինում տարեկան հաշվետվություններ էին տրվում պետգույքի կառավարման վարչությանը, այժմ հաշվետվությունները կլինեն եռամսյա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728