Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում ժամկետային զինծառայող է վիրավորվել, նա տեղափոխվել է Երեւան

Փետրվար 23,2018 16:07

Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մեր տեղեկություններով`զինվորը ծննդով Կապանից է: Նախնական տեղեկություններով` կրակոցի  պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել:

Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Նա ասաց` կարեւորն այն է , որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, զինվորի ծնողները կատարվածի վերաբերյալ իրազեկված են, ինքը հավելյալ ոչինչ չի կարող հայտնել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728