Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը եւ Արփինե Հովհաննիսյանը կլինեն ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքային խմբում

Հունիս 12,2018 17:12

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբ սկսելու շուրջ բանակցություններում իշխանությունը եւ ընդդիմությունն արդեն համաձայնության են եկել: Աշխատանքային խումբը, ըստ նախնական պայմանավորվածության, կլինի «3+3+3» ձեւաչափով: Խմբում կընդգրկվեն երեք հոգի իշխանական խմբակցության ներկայացուցիչներ, երեք հոգի`ընդդիմադիր, երեք հոգի էլ կներկայացնեն քաղհասարակությունը:

Aravot.am-ի տեղեկություններով, ընդդիմադիր ՀՀԿ-ից ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքային խմբում կընդգրկվեն ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Հենց այս հարցն է համաձայնեցվել մի քանի օր առաջ, երբ Դավիթ Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանը խորհրդարանում էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930