Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերգո Կարապետյանը ձեր նախարարն է եղել… դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից». Էդմոն Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին

Դեկտեմբեր 05,2019 15:52

Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի հետ կապված այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա զուտ իրավական գործընթաց է, իսկ քաղաքական տարրը տեսնելու համար հանգամանքներ են պետք առ այն, որ այդ քրգործը շինծու է. «Եկեք նայենք, թե ինչ էին ասում ՀՀԿ-ականները երեկ ֆեյսբուքում: Գրառումներ եմ տեսել, որ Սերգո Կարապետյանը՝ իրանց նախարարը, ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ, այ դուք կտեսնեք ու քննադատություն իշխանության հասցեին, որ սա քաղաքական հետապնդում է: Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Ձեր նախարարն է, թե եղել դեպքը, նման բան կա, ձեր նախարարը գործով անցնում է, ցուցմունք է տվել: Ավելին՝ իրենք էլ երկար ժամանակ է, պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է կալանավորվի ու չի կալանավորվում: Ինչ վերաբերում է լռեցնելու փորձին, ապա պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը միշտ լուռ է եղել ու միշտ ասել է՝ ժամանակը կգա՝ կխոսեմ: Ի՞նչն են լռեցնում»:

Լրագրողները հիշեցրին՝ բա Զագրեբում չխոսե՞ց Սերժ Սարգսյանը, Մարուքյանն արձագանքեց, որ դա կարող են դիտարկել հենց այս քրգործի շրջանակներում՝ ակտիվացել է, որ հետո ասեն՝ սա քաղաքական հետապնդում է: Նա ասաց, որ քրգործին հետեւելու են, եթե խնդիր լինի՝ կասեն:

Հարցին՝ բանակցությունների հետ կապ ունի՞, որովհետեւ ասում են, որ այս փուլում ԼՂ հարցը այլ փուլ է մտել ու անհրաժեշտություն կա չեզոքացնել՝ Մարուքյանը պատասխանեց. «Ղարաբաղի հիմնախնդիրը նախկին իշխանությունների կողմից տոտալ շահարկվում է, թե բանակցությունները մտել են մի հատ եսիմ ինչ փուլ, բան…մինչդեռ դա մենք լսում ենք արդեն 30 տարի: Այն, որ հեսա իշխանությունները հողերը հանձնելու են, այդ նույն մեղադրանքը եղել է նաեւ Սերժ Սարգսյանի իշխանությունների հասցեին: Հիմա ո՞նց են իրենք նույնը անում»:

Հարցին՝ ՀՀԿ-ն զգուշացրել է, որ այս մասին միջազգային հարթակներում ասելու է, դա կարո՞ղ է վնասել ՀՀ միջազգային վարկը՝ Մարուքյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն արդեն մի տարի է, բոլոր հնարավոր հարթակներում ասում է, որ ավտորիտար ռեժիմ է, Սերժ Սարգսյանի ելույթի տեքստը տարբեր հարթակներում տարածվում է, բայց դրանից Հայաստանի դեմ որեւէ խնդիր չի առաջացել: Առաջին բանը, որ դա կարող է խնդիր առաջացնել, ԵԽ-ն է. «Նրանք դափոններով նամակներ են ստանում այսօրվա Հայաստանի քրգործերի մասին, բայց դեռ ոչ մի բան չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031