Լրահոս
Օրվա լրահոսը

«Անունը բան չի ասում՝ «Ֆլեշ». Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Դեկտեմբեր 04,2019 20:11

«Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը պետական մարմնին հանձնարարել է դիզվառելիքը գնել ոչ թե էժան գնով առաջարկող ընկերությունից, այլ այն ընկերությունից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ որեւէ բան չի ասի՝ «Ֆլեշ»… սա է պատմությունը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով փաստին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է  առաջադրվել, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ քննությունը կպարզի, թե ինչ է, ավել բան չեմ կարող ասել»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ՀՔԾ հաղորդագրությունում  հիշատակված գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրին, Փաշինյանը շեշտեց՝ իրենք նախկինում էլ են այն քննադատել են՝ համարելով կոռուպցիոն ծրագիր, որն իրականում գյուղացիներին ոչինչ չի տալիս:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031