Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտությունը՝ մարզպետ

Հունիս 13,1998 15:28
Vasak Darbinyan

«Մարզպետի պաշտոնը թափուր էր, սակայն ասեմ, որ այդ պաշտոնը ստանձնելու որեւէ նախաձեռնություն ես չեմ ցուցաբերել։ Այստեղ, ըստ երեւույթին, աշխատեց արհեստավարժի ֆակտորը»։

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Արարատի մարզպետ, «Առավոտ», 12 հունիսի

Իրականությունից հեռու չէ այն ենթադրությունը, թե Հայաստանում գործում է գաղտնի ուսումնարան, որը զանազան մասնագիտությունների գծով խիստ սահմանափակ քանակությամբ շրջանավարտներ է պատրաստում։
Հովիկ Աբրահամյանն այն քչերից է, ում բախտ է վիճակվել սովորել այդ ուսումնարանում։ Իր ուշիմության եւ աչքաբացության շնորհիվ նրան հաջողվել է տիրապետել մարզպետի արհեստի բոլոր նրբություններին։

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄԱՐԶՊԵՏԸ

«Սիրում եմ սպորտով զբաղվել։ Հույս ունեմ, որ (մարզի բնակիչները- Վ.Դ.) կընդօրինակեն այդ գործում՝ ի շահ իրենց առողջության»։

ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆ Լոռվա մարզպետ, «Երկիր», 2 հունիսի

Լոռվա մարզում շատ են սիրում Հենրիկ Քոչինյանին։ Այդ իսկ պատճառով մարզի բնակիչները կկամենային բոլոր հարցերում ընդօրինակել իրենց սիրելի մարզպետին. լինի դա սպորտով զբաղվելը, հագնվելը, սնվելը, հանգստանալը…

ՌՈԼԱՆԴՈ ՖԵԼԼԻՆԻ

«Ես հիշում եմ՝ համալսարանում քննություն էի հանձնում, ազատ թեմայով շարադրություն էի գրում «Արվեստի իմ սիրած ձեւը՝ կինոն» վերնագրով եւ դասախոսներին խաբեցի, գրեցի, որ Ֆելլինին նայել է Սմոկտունովսկուն եւ ասել, որ «Համլետում» խաղում է ինքը՝ Համլետը։ Բայց իրականում այդ ես էի ասել»։

ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ ՀՀ մշակույթի նախարար, «ՀՀ», 3 հունիսի

Ինքը՝ Սմոկտունովսկին, մտերիմների շրջանում հաճախ էր սիրում պատմել, որ Համլետ խաղալուց հետո իրեն է մոտեցել մի փոքրիկ տղա եւ ասել. «Համլետում», ձյաձյա, ոչ թե դու ես խաղում, այլ ինքը՝ Համլետը։ Ճիշտ չի՞, ձյաձյա»։ Սմոկտունովսկին հուզվել ու հարցրել է. «Ո՞վ ես դու, տղաս»։ Եվ փոքրիկ Ռոլանդը պատասխանել է. «ՀՅԴ անդամ, ապագա գրող եւ Հայաստանի մշակույթի ապագա նախարար Ռոլանդ Շառոյանը»։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930