Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԿՆՈՋ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Հունիս 25,1998 00:45
Vahan Harutyunyan

Երեկ խմբագրություն այցելեց 1998 թվականի մարտի 3-ից հետախուզման մեջ գտնվող եւ բանդիտիզմի հոդվածով մեղադրվող ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի կինը՝ Կամիլյա Հարությունյանը: Ինչպես հայտնի է, հունիսի 22-ին Վահան Հարությունյանը ձերբակալվել է իր տանը, եւ այժմ գտնվում է ՆԳ եւ ԱԱ նախարարության մեկուսարանում:

Տիկին Հարությունյանի խոսքերով, ձերբակալվելուց առաջ իր ամուսինը խնդրեց հայտնել հետեւյալը.

1. Պրն Հարությունյանը պատրաստ է պատասխանել իրեն տրվող բոլոր հարցերին:

2. Նրա առողջական վիճակը բավարար է, եւ նա չունի որեւէ հոգեկան, ֆիզիկական շեղում, խեղում կամ վնասվածք:

3. Պրն Հարությունյանը ցանկություն չունի կեղծ մեղադրանքների պատճառով «հրաժեշտ տալ կյանքին» եւ ոչ մի դեպքում այդ քայլին կամավոր չի դիմի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930