Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հուլիս 22,1998 01:29
Vahan Hovhannisyan

ՀՀ նախագահն իրեն առընթեր ստեղծած տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ է նշանակել իր խորհրդական Վահան Հովհաննիսյանին։ «Երկրի» խնդրանքով վերջինս ներկայացնում է հանձնաժողովի գործունեության ոլորտը։

ա) Տեղական ինքնակառավարումը, տեղական բյուջեների ձեւավորումը ժողովրդավարության երկրորդ, բայց կարեւոր շերտն են։ «Բարեբախտաբար հանրապետության նախագահն այդ հասկանում է…»։ Կոռեկտ չէ այսպես արտահայտվել հանրապետության նախագահի մասին։ Նախ, որովհետեւ դա շատ պարզ է եւ մատչելի շատ շատերին։ Եվ երկրորդ՝ «բարեբախտաբար» բառի օգտագործումը տվյալ դեպքում նշանակում է, թե նախադասության ենթական (նախագահը) ոչ միշտ է, որ այսօրինակ կարեւոր բաները հասկանում է, իսկ այս դեպքում «բարեբախտաբար»…

բ) «Անշուշտ, կա օրենք տեղական ինքնակառավարման մասին, սակայն պետք է ասել՝ այնքան էլ հաջող չէ, հաշվի չի առնված միջազգային, ինչպես նաեւ մեր՝ հայկական փորձը։ Մենք չպետք է մոռանանք, որ տեղական ինքնակառավարում մենք ունեցել ենք։ Հիշենք գյուղական տանուտերերին, որոնք համայնքի ընտրովի ղեկավարներ էին։ Բայց, չգիտես ինչու, նախորդ ժամանակահատվածում ընդօրինակվել են Եվրոպայից ներմուծված ամենաբյուրոկրատական տարբերակները, որոնք այնքան էլ չեն համապատասխանում մեր իրականությանը»։
Վահան Հովհաննիսյանը համապատասխան օրենքը (եւ Սահմանադրության համապատասխան օրենքը) դեռ չի կարդացել, որովհետեւ՝

-Գործող օրենքով էլ գյուղապետերը եւ համայնքների ղեկավարները ընտրովի են, ընդ որում՝ ուղիղ ընտրությամբ։

-Իսկ եվրոպական փորձն էլ միջազգային փորձի մի մասն է եւ, կարծեմ՝ կարեւոր առաջատար մասը։

գ) Վերջին ընդարձակ պարբերությունը, կարծում եմ, տեխնիկական սխալի պատճառով այլ տեքստից է հայտնվել այս վերնագրի տակ։ Դրանում խոսքը ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն մարմնի ժողովի, ներկուսակցական խնդիրների, մասնավորապես, տեղերում ՀՅԴ կազմակերպական կառույցների թուլացած լինելու մասին է։ Հակառակ դեպքում՝ ստիպված պետք է լինենք մտածել, թե տվյալ հանձնաժողովը օգտագործվելու է պարզապես տեղերում ՀՅԴ կազմակերպական կառույցներն ամրապնդելու համար։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031