Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյանը նոր ձեռնարկներում

Հոկտեմբեր 16,1998 00:00
Suren Abrahamyan

– Պարոն քաղաքապետ, ձմեռը յոթ սարերի հետեւում չէ, ուստի, շատ հետաքրքիր է իմանալ, եւ կարծում եմ՝ խնդիրը բազմաթիվ երեւանցիների է հետաքրքրում, թե ինչպես է լուծվելու կենտրոնացված ջեռուցման հարցը առաջիկա ձմռանը։

– Ջեռուցման խնդրի վերաբերյալ քաղաքապետարանն արդեն իսկ ունի պատրաստի ծրագիր, որը ներկայացնելու ենք կառավարությանը։ Այս տարի կենտրոնացված ջեռուցում ապահովելը շատ լուրջ խնդիր է, քանի որ, վերջին հաշվով, համարյա ամբողջ Երեւանը վերջին 10 տարում չի ջեռուցվել։ Հսկայական պարտքեր են կուտակվել ջեռուցման դիմաց առաջացած չվճարումներից, եւ դրա կողքին էլ՝ մեծ ծախսեր պետք է արվեն ջեռուցման կենտրոնական համակարգը շահագործելու համար։ Բայց մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցնել, եթե կառավարությունում մեր ծրագիրը հավանության արժանանա։ Այսինքն՝ կառավարությունում զուտ մասնագիտական գնահատականի արժանանալուց հետո ես արդեն կկարողանամ բացահայտորեն խոսել, թե ջեռուցման ոլորտում մենք որտեղ՝ ինչ ենք անելու։ Միայն կարող եմ ասել, որ ջեռուցման հարցին հետաքրքիր լուծումներ ենք տալու։ Իսկ ընդհանրապես քաղաքի առջեւ հիմա երկու հիմնական խնդիր է ծառացել. առաջինը ջեռուցման հարցն է, իսկ դրա կողքին էլ երկրորդը՝ առհասարակ ձմռանը նախապատրաստվելը։ Հարկավոր է կուտակել անհրաժեշտ քանակի ավազ, կարգավորել ձյուն մաքրող մեքենաների վիճակը, որպեսզի հանկարծ որեւէ անակնկալ խափանում չունենանք մեր գործունեության մեջ։

– Էրեբունի-Երեւան տոնակատարությունն ավարտվեց: Առաջիկայում ի՞նչ միջոցառումներ են սպասվում։

– Չնայած փողի խիստ կարիք ենք զգում, սակայն մինչեւ ձմռան գալուստը մենք եւս մեկ մեծ համաքաղաքային կարեւոր միջոցառում ունենք։ Խոսքը ծառատունկի մասին է։ Ճշտել ենք նախնական տվյալները եւ որոշել շուրջ 10 հազար ծառ տնկել։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031