Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԶՈՒԹԻ ԵՐՎԱՆԴԻ ԱՆՑՅԱԼԻ ԷՋԵՐԻՑ

Նոյեմբեր 14,1998 00:00
lurer

1993-ի գարնանը կառավարության օպերատիվ շտաբի նիստերից մեկում Հրանտ Բագրատյանը բոլորի ներկայությամբ գազի եւ պինդ վառելիքի ձեռնարկության տնօրեն-փոխնախարար Երվանդ Զախարյանի վերաբերյալ նյութերը փոխանցել էր գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին՝ հանձնարարելով քրեական գործ հարուցել։ Խնդիրը վերաբերում էր Ռուսաստանում անհետացած վառելիքի որոշ խմբաքանակին եւ մատակարարումների ձախողմանը։ Երվանդ Զախարյանն անմիջապես անհետացավ հանրապետությունից եւ վերադարձավ միայն 1997-ի սեպտեմբերին։ (Շարունակելի)

ՍՏԱՄԲՈՒԼ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ ՄԻԱՅՆ «ԾԵՐՈՒԿՆԵՐԸ»

Նոյեմբերի 20-22-ը Ստամբուլում կանցկացվի Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի (ԳՖՀ) կազմակերպած քննարկումը՝ «Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության» թեմայով, որը մայիսին Սոֆիայում կայացած հանդիպման շարունակությունն է։ Մասնակիցներին կազմակերպիչներն են ընտրել։ Փորձագետի կարգավիճակով Հայաստանը ներկայացնելու են Դավիթ Շահնազարյանը, Արա Սահակյանը, Շավարշ Քոչարյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ Բորիս Նավասարդյանը։

ՏԵՐ ՀՈՒՍԻԿՆ ՈՒ ՍՎԵՏԱՆ

Նախկին ռազմական հակահետախույզ Սվետային դատապարտել են մի քանի հոդվածով, սակայն նա գտնում է, որ իրեն սխալ են դատել: Իրականությունը, ըստ նրա, գիտեր տեր Հուսիկ Լազարյանը, բայց մատը մատին չի խփել արդարության հասնելու համար: Աբովյանի գաղութից ռեպորտաժը 11-րդ էջում:

ԱՌԱՋԱՐԿ, ԱՅՈ, ԵՂԵԼ Է

Արձագանքելով «Առավոտի» հարցադրմանը՝ նախորդ օրը մամուլում հայտնված այն լուրի կապակցությամբ, թե ինքը նշանակվելու է հարկային տեսչության պետ, «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը պատասխանեց. «Առաջարկություն եղել է, բայց ընդամենն այդքանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30