Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց լեզուն՝ մեր խոսքը

Հունվար 22,1999 00:00
lezu

Ռուսաստանցիները մեր երկիրը Արմենիա են անվանում, վրացիները՝ Սոմխեթի, թուրքալեզու ժողովուրդները՝ Էրմենիստան։ Ամերիկացիներն ու անգլիացիները մեր երկրի անունը գրում են Armenia եւ այդ անունն արտաբերում են որպես a:mi:nja։ Լեզվաբանները հաստատ կբացատրեն, թե ինչպես է առաջացել այս կամ այն տառադարձությունը եւ ինչու տարբեր ազգեր տարբեր ձեւով են արտասանում մի անուն, որը մենք՝ հայերս, արտաբերում ենք որպես Հայաստան։ Ճիշտ է ՝ ոչ բոլոր հայերը։ Ոմանց ավելի հաճելի է իրենց երկրի անունը կոչել արտասահմանյան ձեւով։ Չկարծեք, թե դա սովորական պիժոնություն է։ Պարզապես, դրանով այդ մարդիկ ցանկանում են ընդգծել համաշխարհային գործընթացներում իրենց ինտեգրացված լինելը։

«Հայաստան TV» անունը գուցե այնքան էլ ծանրակշիռ չի հնչում եւ, ամենակարեւորը, անհասկանալի է Սեյշելյան կղզիների բնակիչների համար։ Այդ իսկ պատճառով հերթական հայկական հեռուստաընկերության ստեղծողներն ու տերերը, մի կերպ զսպելով հայրենասիրական զգացմունքները, այն անվանեցին «Արմենիա TV»։ Ընդ որում, հայրենակիցների զգացմունքները չվիրավորելու համար այդ Արմենիան գրվեց հայերեն տառերով։ Սակայն այդ դեպքում էլ պարզ չէ, թե լեզուներից որ մեկն է գերադասվել հեռուստաալիքի անվան մեջ։ Եթե անգլերենը, ապա հայերեն գրությունը պետք է համապատասխանեցվեր անգլիական տառադարձությանը, այսինքն, գրվեր «Ամինյա», եթե ռուսերենը, ապա ինչո՞ւ՝ TV եւ ոչ թե՝ TB։ Երեւի այդ բոլոր հարցերը պետք է տալ հայտնի լեզվաբան Արտեմ Սարգսյանին, որը նույն «Արմենիա TV»-ում հաղորդաշար է վարում, այդ թվում նաեւ՝ պաշտպանելով հայոց լեզվի մաքրությունը։

Հավանաբար, նա կբացատրի, թե ինչու մեր լեզվին եւ մեր խոսքին գերադասվեց ուրիշ մի լեզու եւ, ամենակարեւորը, կճշտի, թե հատկապես որ լեզուն է դա։ Եթե հեռուստաընկերության անունն արտասահմանյան է, ապա ինչո՞ւ չեն պահպանվել իրենց լեզվի եւ իրենց խոսքի կանոնները։ Ի դեպ, ենթադրում ենք, որ պետք է հարգվեր նաեւ սեփական երկրի «Լեզվի մասին» օրենքը։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031