Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍԻՐԵԼԻ ՊՐՆ ՍԱԴՈՅԱՆԸ

Փետրվար 16,1999 00:00
lurer

«Ոչ իմ կրթությունը, ոչ էլ էթիկետի պատկերացումներս ուղղակի թույլ չեն տալիս այս որակի բանավիճել։ Ես պատրաստ եմ ձեր ցանկացած հարցադրումն ընդունել, բայց բարի եղեք՝ իմ լավ բարեկամ՝ մի քիչ կոռեկտ լինել։ Գիտեք, իմ ինքնասիրությունն էլ սահման ունի վերջին հաշվով։ Եվ համբերությունը եւս՝ ի դեպ»,- ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը երեկ այսպես փորձարկեց Արշակ Սադոյանին զսպելու եւս մի տարբերակ։ Գոռալու փոխարեն համոզելու փորձերն առայժմ էական արդյունք չեն տվել։

ԱԺ հերթական նիստի մասին՝ 3-րդ էջում։

ԻՄ ՈՍԿԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԺԱՆԳԸ

«Ես հիմա ասեմ, թե ո՞րն է իմ ոսկին եւ որն է նրանց ժանգը։ Իմ ոսկին իմ անցած աշխատանքային ուղին է, իմ ընկերներն են, իմ հարեւաններն են, իմ շրջապատն է, իմ ընտանիքն է, վարպետության թեկնածու իմ տղաներն են, իմ կինն է, իմ հարսն է, իսկ նրանց ժանգը ոստիկանական «02»-ի մեջ ընկնելն է, Եգիպտոս փախելն է, «Արմավենի» ֆիրմայի ղալաթներն են վարկերի մեջ։ Ժանգը ոսկուց պետք է վախենա»,- ասաց Էռնեստ Սողոմոնյանը։

Էռնեստ Սողոմոնյանի հետ հարցազրույցը՝ 2-րդ էջում։

ԴԻԱՀԵՐՁՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Երեկ ՆԳ եւ ԱԱՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե փոխնախարար Արծրուն Մարգարյանի ձախ ձեռքի մատները սպանությունից առաջ ջարդված են եղել: Ըստ այդ աղբյուրի, Ա.Մարգարյանի դիահերձման ժամանակ դաստակի շրջանում փոփոխություններ չեն գրանցվել:

«ԱՅՍ ԱՂՔԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»

«Հայաստանում ՌԱԿ-ը որպես ավանդական կուսակցություն պե՞տք է արմատավորվի, թե ոչ։ Թե՞ նա պետք է դեկորացիա ծառայի սփյուռքում գործող ոչ թե կազմակերպության, այլ առանձին անհատների համար, որոնք որպես անհատներ, իհարկե հետապնդում են իրենց շահերը, շատ կոնկրետ, շոշափելի շահեր։ Մեխն այստեղ է։ Մենք պետք է դառնանք ինքնուրույն կազմակերպություն, կապը պահպանելով իհարկե սփյուռքի կառույցների հետ…»,- ասաց Հարություն Կարապետյանը։

ՀՌԱԿ հերթական արտահերթի մասին կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728