Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ

Փետրվար 17,1999 00:00
lurer

Արծրուն Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանի փաստաբան Մարինա Հալաբյանի վկայությամբ՝ իր պաշտպանյալին 4-5 հոգով դուբինկաներով ծեծել են, որից վատացել է իր պաշտպանյալի տեսողությունը եւ երիկամների աշխատանքը։ Փաստաբանի վկայությամբ, 24-ամյա Արսեն Խաչատրյանի նկատմամբ ոչ միայն ֆիզիկական բռնություն է իրականացվել, այլեւ հոգեկան ճնշում։ Նշենք, որ Արսեն Խաչատրյանն արդեն իսկ մեղադրվում է Արծրուն Մարգարյանի սպանության մեջ ՀՀ Քր. օր-ի 100-րդ հոդվածով։

ՕՍՏԱՊ ԻԲՐԱԳԻՄԻՉ, ՄԻԱՅՆ ԱՐԴԱՐԱԲԱՐ

Պարզվում է, որ ՀՌԱԿ հերթական պառակտումը, ինչպես ամեն ընտրությունից առաջ, ունի հստակ ֆինանսական հիմնավորում։ Սոցիալական նպաստներ չվճարող իշխանություններն իշխանամետ կուսակցություններին վճարել են նախընտրական նպաստներ։ ՀՌԱԿ-ը ստացել է 40 հազար դոլար, որից 20 հազարը՝ «Ազգ» օրաթերթին, իսկ մյուս 20-ը՝ կուսակցությանը։ Հենց վերջին 20 հազարն էլ ռամկավարները չեն կարողացել բաժանել։

ՎԻԿՏՈՐԸ ՉԻ ԳՆԱ ԿԸՀ

Նախորդ օրը Ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նախագահի աշխատակազմի իրավաբանական ծառայության ներկայացուցիչների հետ քննարկել է ԸՕ-ն կիրառման մեջ դնելու ժամկետներին վերաբերող հարցեր։ Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ նախագահն առաջիկա երկու օրվա ընթացքում կստորագրի ԸՕ-ն։

Վիկտոր Դալլաքյանը բացառեց իր ԿԸՀ նախագահ դառնալու հնարավորությունը, ասելով, թե բավարարված է պատգամավորի կարգավիճակով։ Դրանով հանդերձ, նա կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-27-ին։

ԴԱՏԱԽԱԶԻՑ 5 ՐՈՊԵ ԱՌԱՋ

Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս, գլխավոր դատախազի՝ Վանո Սիրադեղյանի հարցով խորհրդարան մտնելու օրն Ազգային ժողովում աշխատավարձ տվեցին։ Դա առիթ տվեց, որպեսզի պատգամավորներից մեկը կատակի. «Դատախազից 5 րոպե առաջ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728