Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶՈՎՊՈՍՅԱՆ ԼԵԶՎՈՎ

Հուլիս 01,1999 00:00
Vazgen Sargsyan

«Չպետք է վախենալ ՄԱՀ-ից, Համաշխարհային բանկից, պետք է հարգել նրանց եւ նրանց խորհրդատվությունը։ Մենք կարծում ենք, թե այդ մարդկանց հետ պիտի ամուսնանանք։ Այդ մարդիկ մեզ հետ ամուսնանալ չեն ուզում, այլ մեզ խորհուրդ տալ։ Քանի որ չենք ամուսնանալու հետները, ուրեմն ոչինչ, որ մի քիչ էլ, մի տեղ կաղ լինենք։ Կամ կարող է այդ օրը մի քիչ կարգին լվացված չլինենք՝ խոսքս հարաբերությունների մասին է։ Չե՛նք համբուրվելու։ Պետք է մեր կաղությունը մարդկանց ցույց տանք. գիտե՞ս, կաղ եմ, օգնի՛ր, խորհուրդ տուր այս վիճակից դուրս գամ»,- սրանք հատվածներ են կառավարության հունիսի 24-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանի շուրջ մեկ ժամանոց ելույթից։

Կարդացեք նաեւ՝ էջ 3։

ՈՉ ՇՎԵՅՑԱՐԻԱ, ԲԱՅՑ ՈՉ ԷԼ ԱՎՍՏՐԻԱ

Robert Qocharyan

Նախագահի մամուլի քարտուղարի ճեպազրույցը լուսաբանած «Առավոտի» թղթակիցը սխալվել էր, երբ նշել էր, թե Ռոբերտ Քոչարյանը հունիսի 30-ին պիտի մեկներ Շվեյցարիայի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։ Նախագահը պիտի մասնակցեր այդ շրջանակում անցկացվող Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների տնտեսական ֆորումին՝ Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։ Սակայն, բնականաբար, Ամենայն հայոց կաթողիկոսի վախճանը փոխեց այդ ծրագիրը։

«ՉՈՒԳՈՒՆ+3» ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Nikol Pashinyan

Երեկ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր դատախազություն, որտեղ նրան ներկայացվել էր մեղադրանք չորս էպիզոդով. ա) զրպարտություն պատգամավորության թեկնածու Նորիկ Այվազյանի («Չուգունի») հասցեին, բ) զրպարտություն Արտաշես Գեղամյանի տիկնոջ հասցեին, գ) դատարանի որոշմամբ հերքում չտպագրելու, դ) վիրավորանք՝ իր պարտականությունները կատարող իրավապահի հասցեին։ Որպես խափանման միջոց է ընտրված քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը։ Հայտնի դարձավ նաեւ, որ երեկ մեր թերթում պրն Գեղամյանի տիկնոջ հասցեին մեղադրանքը հաստատած մաքսային վարչության նախկին աշխատակից Լեւոն Կիզոկյանը նույնպես հրավիրվել էր դատախազություն։

Կարդացեք նաեւ էջ 2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031