Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆՊԻՍԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է, ՈՐ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՇԽԱՏԵԼ, ԱՇԽԱՏԵԼ ՈՒ ԱՇԽԱՏԵԼ

Օգոստոս 14,1999 00:00

Օգոստոսի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջան անցկացնելու կառավարության որոշումը ԱԺ նիստերի դահլիճը վերանորոգող բանվորներին ստիպել է ավելի արագ գործել. ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Բալայանն էլ երեկ հավաստիացրեց, որ եթե կառավարությունը նման որոշում է ընդունել, եթե ՀՀ նախագահն էլ այն հաստատի, ուրեմն իրենք պարզապես պարտավոր են ամեն ինչ անել «հնգամյակը չորս տարում» ավարտելու ուղղությամբ։ Պատգամավորների մի մասն այնքան էլ չէր հավանել իրենց սենյակների վերանորոգումը՝ գտնելով, որ իրենց ճաշակով ու շատ հարմարավետ չէ։ Առանձնասենյակներում լողավազան կամ սաունա ունենալ երազող պատգամավորները թեեւ հիասթափված են, սակայն ԱԺ-ի էժան եւ որակյալ ճաշարանը մի փոքր մխիթարություն կլինի նրանց սրտերին։ Ըստ պրն Բալայանի՝ անխտիր բոլոր աշխատասենյակները վերանորոգված են ստանդարտ եւ տրամադրում են «ստեղծագործ» աշխատանքի։

Այն պատգամավորները, որոնց ճաշակի համար իրենց աշխատասենյակի կահույքը կամ տեխնիկան հարմար չեն, հնարավորություն ունե՞ն անձամբ հոգալու, ասենք, հեռուստացույց-տեսամագնիտոֆոն, սառնարան, թղթախաղի սեղան եւ այլ առաջին անհրաժեշտության իրեր բերել իրենց սենյակներ։ Մեր այս հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ, իր կարծիքով, հեռուստացույցներով իրենք կարող են ապահովել պատգամավորներին։ Իսկ այլ անհրաժեշտ գույք, ասենք՝ կոմպյուտեր, պատգամավորները կարող են բերել իրենց անձնականը։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031