Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱԳՆԱՊՆԵՐ ԱՌԱՆՑ SOS-Ի

Մարտ 02,2000 00:00
Alvard petrosyan

«Ես շատ սիրում եմ այս կառավարությունը, բայց չեմ հավատում»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։ Չհավատալու հիմքը նրա համար ոչ թե նախարարների ազնվությունն էր (որը կասկածի տակ չէր առնում), այլ այն, որ ծրագրերն ավազի վրա են կառուցված։ «Արդյոք ճի՞շտ է քաղաքական ուժերի այսքան բարեկրթորեն իրար ձեռք սեղմելը»,- համաձայնության մթնոլորտը երեւութական անվանելով՝ ասաց տիկին Ալվարդը։ Նա վտանգ էր տեսնում, թե սոցիալական հնարավոր բունտերի պարագայում չեն գտնվի քաղաքական ուժեր, որոնք քաղաքակիրթ հուն ուղղորդեն դրանք։

ԵՍ ԱՎՏՈ ԵՄ՝ ԱՆՆԱԽԱՐԱՐ

Meqena

Կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով 7 նախարարություն, փաստորեն, «կրճատվեց»։ Կրճատված նախարարություններին սպասարկած ավտոմեքենաները, սակայն, կշարունակեն «սնվել» պետբյուջեից։ Ում եւ ինչու կսպասարկեն դրանք՝ տակավին անհայտ է։

ԱՆՀՈՒՅՍ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՄԱՐ՝ ԼՈՒՅՍԻ ՇՈՂ

Levon Barxudaryan

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանի հավաստմամբ, փետրվարի 26-ին արտասահմանյան մի ընկերություն դիմել է Հայաստանի կառավարությանը՝ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի սեփականաշնորհման խնդրով։

ՄՆԱՆՔ «ՆԱԻՐԻՏԻ» ԲԱՑՄԱՆՆ ՍՊԱՍՈՂ

NaIRIT

Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ երեկ վերականգնվել է «Նաիրիտի» գազամատակարարումը եւ առաջիկայում այն կվերագործարկվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031