Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿՈՄԱՆԴՈՍԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Մարտ 18,2000 00:00
komandos

Պաշտպանության նախարարի խորհրդական Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարել է, թե պնդելու է իր հրաժարականը եւ սպասում է միայն Վաղարշակ Հարությունյանի վերադարձին Մոսկվայից։

ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏ

aram sargsyan

Թե՛ «Գրանդ Տոբակո», թե՛ Էջմիածին երեկ այցելությունների ընթացքում վարչապետ Արամ Սարգսյանը վճռականորեն մերժել է լրագրողների բոլոր փորձերը՝ մեկնաբանություններ ստանալ ներքաղաքական հարցերի վերաբերյալ:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ՃԿՈՒՆ Է ՈՒ ԲԱՐԲԱՐՈՍ

Albert Bazeyan

Քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ակամա «առկախել» է աղբահանության գործը, բառացիորեն հրահանգելով հետեւյալը. «Վիճակը ծանր է, բայց աղբահանությունը դեռ պետք է առկախել»։

ԲԱՐԻ, ԳԵՂԵՑԻԿ, ԱՌԱՔԻՆԻ ԸՆԿԵՐԸ ՄԱՐԴՈՒ

Aghvan Hovsepyan

Առաջինը ի՞նքն է ձեռք մեկնել Վանո Սիրադեղյանին. այս հարցին գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Առաքինի մարդիկ միշտ առաջինն են ձեռք մեկնում…»։

ՖՈԼԿԼՈՐԻ ՍԵՂԱՆԻՑ ԴԵՊԻ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ

Vahan Hovhannisyan

Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակցին ասել է. «Ռուսաստանը փոխում է իր տեսքը, դառնում ավելի կենտրոնացված երկիր, ավելի կառավարելի եւ ավելի հզոր պետություն»։ Եվ սա, ըստ նրա, մեզ պետք է հուշի, որ միջպետական հարաբերություններում ամենակարեւորը պետք է դառնան փոխադարձ շահերը, ոչ թե բարի հիշողությունները։ «Մեր հարաբերությունները մինչ այս եղել են բարեկամական, բայց ֆոլկլորասեղանային բնույթի»,- վերհիշել է պրն Հովհաննիսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031